ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 25:28 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
28 Եւ բարձ զվնաս աղախնոյ քո. զի առնելով արասցէ Տէր տեառն իմում տուն հաւատարիմ. զի զպատերազմ տեառն իմոյ Տէր՝՝ պատերազմի, եւ չարութիւն մի՛ երբեք գտցի ի քեզ։
Եւ յերէկն եւ յեռանդ մինչ էր Սաւուղ թագաւոր ի վերայ մեր, դու էիր որ մուծանէիր եւ հանէիր զԻսրայէլ. եւ ասաց քեզ Տէր. Դու հովուեսցես ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ դու լիցիս առաջնորդ ի վերայ Իսրայելի։
եւ յաւուրցն յորոց կարգեցի դատաւորս ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ նկուն արարի զամենայն թշնամիս քո. եւ արդ աճեցուցից զքեզ, եւ շինեցից զքեզ ես Տէր՝՝։
եւ ասէ. Լուարուք, ամենայն Յուդա եւ բնակիչք Երուսաղեմի եւ արքայ Յովսափատ, այսպէս ասէ Տէր ցձեզ. Մի՛ երկնչիք եւ մի՛ զարհուրիք յերեսաց բազում ամբոխին այնորիկ. վասն զի ոչ ձեր է պատերազմդ՝ այլ Աստուծոյ։
Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Ահա դուստր իմ երէց Մերովբ, տաց զնա քեզ կնութեան. բայց լեր դու ինձ յորդի զօրութեան, եւ պատերազմեա զպատերազմունս Տեառն։ Քանզի ասաց Սաւուղ. Մի՛ եղիցի ձեռն իմ ի նա, այլ եղիցի ի նա ձեռն այլազգեացն։
Եւ յարուցից ինձ քահանայ հաւատարիմ, որ զամենայն ինչ որ ի սրտի իմում եւ յանձին իմում արասցէ. եւ շինեցից նմա տուն հաւատարիմ, եւ շրջեսցի առաջի օծելոյ իմոյ զամենայն աւուրս։
Պատասխանի ետ Աքիմելէք արքայի եւ ասէ. Եւ ո՞վ է յամենայն ծառայս քո հաւատարիմ իբրեւ զԴաւիթ, եւ փեսայ արքայի, եւ իշխան ամենայն հրամանի քո, եւ փառաւոր ի տան քում։
Ահա յաւուր յայսմիկ տեսին աչք քո, ո՛րպէս մատնեաց զքեզ Տէր այսօր ի ձեռս իմ յայրի անդ, եւ ոչ կամեցայ սպանանել՝՝ զքեզ. եւ խնայեցի ի քեզ, եւ ասացի թէ՝ Ոչ ձգեցից զձեռն իմ ի տէր իմ. զի օծեալ Տեառն է նա։
Եւ ասեն նախարարք այլազգեացն. Ո՞ են դոքա որ անցանենդ՝՝։ Եւ ասէ Անքուս ցնախարարս այլազգեացն. Ո՞չ դա է Դաւիթ ծառայ Սաւուղայ արքայի Իսրայելի, եւ այս երկու ամք են զի առ մեզ է՝՝, եւ ոչ ինչ գտի ի դմա յօրէ յորմէ հետէ անկաւ ի մեզ մինչեւ ցայսօր։