18 Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Դու արդար ես քան զիս. զի դու հատուցեր ինձ բարիս, եւ ես հատուցի քեզ չարիս։
Ծանեաւ Յուդա եւ ասէ. Արդարացեալ է նա քան զիս. զի ոչ ետու զնա որդւոյ իմում Սելովմայ. եւ ոչ եւս յաւել գիտել զնա։
Իմաստուն արարից զքեզ եւ խելամուտ ի ճանապարհ յոր եւ գնասցես, եւ հաստատեցից ի վերայ քո զաչս իմ։
թէ հատուցի երբեք այնոցիկ ոյք հատուցին ինձ չար, անկայց եւ ես ի թշնամեաց իմոց ընդունայն,՝՝
Զայս իբրեւ առնես՝ կայծակունս հրոյ կուտեսցես ի վերայ գլխոյ նորա, եւ Տէր հատուսցէ քեզ բարութիւն։
Եւ ասէ Դաւիթ. Եթէ մատնեսցե՞ն զիս Կեիլացիքս եւ զարս իմ ի ձեռս Սաւուղայ։ Եւ ասէ Տէր. Մատնեսցեն։
Եւ ազդ եղեւ Սաւուղայ եթէ եկն Դաւիթ ի Կեիլա. եւ ասէ Սաւուղ. Վաճառեաց զնա Աստուած ի ձեռս իմ. զի փակեցաւ մտեալ ի քաղաք դրանց եւ դռնափակաց։
Եւ ասէ Դաւիթ ցՍաւուղ. Ընդէ՞ր լսես բանից ժողովրդեանն որ ասեն թէ՝ Դաւիթ խնդրէ զանձն քո։
Եւ դու պատմեցեր ինձ այսօր զոր արարեր ինձ բարիս, եւ թէ ո՛րպէս փակեաց զիս Տէր այսօր ի ձեռս քո եւ ոչ սպաներ զիս։
Եւ Տէր հատուսցէ իւրաքանչիւր ումեք ըստ արդարութեանց իւրոց եւ ըստ հաւատարմութեան. թէ ո՛րպէս մատնեաց զքեզ Տէր այսօր ի ձեռս իմ, եւ ոչ կամեցայ ձգել զձեռն իմ յօծեալ Տեառն։
Եւ ասէ Աբեսսա ցԴաւիթ. Փակեաց Տէր այսօր զթշնամիս քո ի ձեռս քո. արդ հարից զսա գեղարդեամբս յերկիր մի անգամ եւ ոչ կրկնեցից։