ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 2:36 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
36 Եւ եղիցի ամենայն որ մնայցէ ի տան քում, եկեսցէ երկիր պագանել նմա դանգի միոջ արծաթոյ եւ նկանակի միոյ հացի, եւ ասիցէ. Ընկեա զիս ի տեղի մի քահանայութեան քո՝՝, զի կերայց հաց։
Եւ ասէիք թէ՝ Այն յաշխատութենէ է. եւ փչեցից զայն արտաքս, ասէ Տէր ամենակալ. եւ եթէ մատուցանիցէք ինձ՝՝ յափշտակեալն եւ զկաղս եւ զվտիտս պատարագ, եթէ ընկալա՞յց զնոսա ի ձեռաց ձերոց, ասէ Տէր ամենակալ։
Եւ ասէ ցնա Միքա. Նիստ աստ առ իս, եւ լեր ինձ ի հայր եւ ի քահանայ. եւ ես տաց քեզ տասն արծաթոյ աւուրց յաւուրս՝՝ եւ զոյգս ձորձոց եւ ռոճիկ որով կեցցես։ Եւ չոգաւ Ղեւտացին։
Եւ յարուցից ինձ քահանայ հաւատարիմ, որ զամենայն ինչ որ ի սրտի իմում եւ յանձին իմում արասցէ. եւ շինեցից նմա տուն հաւատարիմ, եւ շրջեսցի առաջի օծելոյ իմոյ զամենայն աւուրս։