ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 18:21 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
21 Եւ ասէ Սաւուղ. Տաց զնա նմա կնութեան, եւ եղիցի նմա ի գայթագղութիւն։ Եւ էր ի վերայ Սաւուղայ՝՝ ձեռն այլազգեացն։ Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Երկոքումբք փեսայասցիս դու ինձ այսօր։
Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Ահա դուստր իմ երէց Մերովբ, տաց զնա քեզ կնութեան. բայց լեր դու ինձ յորդի զօրութեան, եւ պատերազմեա զպատերազմունս Տեառն։ Քանզի ասաց Սաւուղ. Մի՛ եղիցի ձեռն իմ ի նա, այլ եղիցի ի նա ձեռն այլազգեացն։
Եւ պատուիրեաց Սաւուղ ծառայից իւրոց եւ ասէ. Խօսեցարուք դուք լռելեայն ընդ Դաւթի եւ ասացէք. Ահա արքայ հաճեալ է ընդ քեզ, եւ ամենայն արք նորա սիրեն զքեզ. եւ արդ փեսայացիր դու արքայի։