Եւ ասէ Դաւիթ. Բարւոք է. ես ուխտեցից ընդ քեզ ուխտ. բայց բան մի ես խնդրեմ ի քէն, մի՛ տեսցես զերեսս իմ, եթէ ոչ ածցես զՄեղքող դուստր Սաւուղայ ի գալն քում տեսանել զերեսս իմ։
Եւ եղեւ ի հպել տապանակին ի քաղաքն Դաւթի, եւ Մեղքող դուստր Սաւուղայ հայէր ընդ պատուհանն. եւ ետես զԴաւիթ արքայ զի կաքաւէր եւ նուագէր զնուագարանսն՝՝ առաջի Տեառն, անգոսնեաց զնա ի սրտի իւրում։
Եւ դարձաւ Դաւիթ օրհնել զտուն իւր. եւ ել Մեղքող դուստր Սաւուղայ ընդ առաջ Դաւթի, եւ օրհնեաց զնա եւ՝՝ ասէ. Քանի՜ փառաւորեալ էր այսօր արքայ Իսրայելի, որ հոլանեցաւ այսօր առաջի աղախնանց եւ ծառայից իւրոց, զոր օրինակ հոլանիցի հոլանելով մի ոք ի կաքաւչաց։