ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 15:23 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
23 Զի հմայք մեղք են, եւ ցաւս եւ աշխատութիւնս ածէ թերափդ ի վերայ՝՝. զի արհամարհեցեր զբան Տեառն, արհամարհեսցէ զքեզ Տէր չլինել թագաւոր ի վերայ Իսրայելի՝՝։
Եւ եթէ ասիցեն ցձեզ. Խնդրեցէք զվհուկս եւ զգետնակոչս եւ զզրախօսս եւ զորովայնակոչս, ոչ իբրեւ զազգ ոք որ՝՝ յԱստուծոյ իւրմէ խնդրիցէ. զի՞նչ խնդրիցեն վասն կենդանեաց ի մեռելոց անտի.
վասն այսորիկ այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես արարից հանդէս ի վերայ Սամեայ Եղիմացւոյ եւ ի վերայ ազգի դորա. եւ ոչ եղիցի դորա մարդ ոք՝ որ նստիցի ի միջի ձերում տեսանել զբարութիւն զոր ես արարից ձեզ, ասէ Տէր. զի խոտորումն խօսեցաւ ի Տեառնէ։
Զի աւուրս բազումս նստցին որդիքն Իսրայելի առանց թագաւորի եւ առանց իշխանի եւ առանց պատարագաց եւ առանց սեղանոյ եւ առանց քահանայութեան եւ առանց յայտնութեանց՝՝։
Բայց ի Տեառնէ միայն ապստամբք մի՛ լինիցիք, եւ ի ժողովրդենէ երկրին մի՛ երկնչիջիք, քանզի կերակուր մեր են. զի մեկնեցաւ ի նոցանէ Տէր, եւ ընդ մեզ է Տէր. մի՛ զանգիտիցէք ի նոցանէ։
կամ զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին. կամ զի՞նչ նմանութիւն է տաճարի Աստուծոյ՝ մեհենաց. ապաքէն դուք տաճար Աստուծոյ կենդանւոյ էք, որպէս ասաց Աստուած թէ՝ Բնակեցայց ի նոսա եւ գնացից ի նոսա, եւ եղէց նոցա Աստուած եւ նոքա եղիցին իմ ժողովուրդք։
Եւ ծուլացն եւ անհաւատից, սպանողաց եւ պոռնկաց եւ կախարդաց եւ կռապաշտից եւ դեղատուաց՝՝, եւ ամենայն ստոց՝ ամպարշտաց, որոց՝՝ բաժինն իւրեանց ի լճին այրեցելոյ հրով եւ ծծմբով, որ է մահն երկրորդ։
բայց արդ մի՛ կացցէ թագաւորութիւն քո. խնդրեսցէ իւր Տէր այր ըստ սրտի իւրում, եւ տացէ զնա պատուիրանաւ յիշխան ի վերայ ժողովրդեան իւրոյ. զի ոչ պահեցեր զոր ինչ պատուիրեաց քեզ Տէր։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մինչեւ յե՞րբ սուգ առնուս ի վերայ Սաւուղայ. եւ ես անարգեցի զնա չթագաւորել ի վերայ Իսրայելի. լից զեղջեւր քո իւղով, եւ եկ առաքեմ զքեզ առ Յեսսէ մինչեւ ցԲեթղեհեմ՝՝. զի տեսի ես յորդւոցն նորա թագաւորել ինձ ի թագաւոր։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Ասացի թէ տուն քո եւ տուն հօր քո շրջեսցին առաջի իմ մինչեւ ցյաւիտեան. եւ արդ ասէ Տէր. Քաւ լիցի ինձ. այլ զփառաւորիչս իմ փառաւորեցից, եւ որ արհամարհէն զիս՝ անարգեսցի։