Եւ ասեն. Ոչ ելցես. զի եթէ փախչիցիմք, ոչ դիցեն ի վերայ մեր զսիրտ. եւ եթէ կիսոյ կէս ի մէնջ մեռանիցիմք, ոչ դիցեն ի վերայ մեր զսիրտ. զի դու իբրեւ զտասն հազար ի մէնջ ես. եւ արդ լաւ է թէ դու ի քաղաքի իցես, զի լինիցիս մեզ յօգնականութիւն։
ցուցից նմա, եւ ոչ այժմ. երանեցից՝՝, եւ ոչ ի մօտոյ. ծագեսցէ Աստղն Յակոբայ, եւ յարիցէ այր յԻսրայելէ, եւ հարցէ զիշխանս Մովաբայ, եւ առցէ աւար զամենայն որդիս Սեթայ։
եւ ոչ եւս կարիցեն որդիքն Իսրայելի կալ առաջի թշնամեաց իւրեանց. այլ դարձուսցեն զպարանոցս առաջի թշնամեաց իւրեանց, զի եղեն ի նզովս. եւ ոչ եւս յաւելից լինել ընդ ձեզ, եթէ ոչ բառնայցէք զնզովսդ զայդ ի միջոյ ձերմէ։