10 Ապա թէ ասիցեն. Ելէք առ մեզ, ելցուք, զի մատնեաց զնոսա Տէր ի ձեռս մեր. այս լիցի մեզ նշանակ։
Եւ եղիցի կոյս մի որում ես ասացից, թէ Խոնարհեցո զսափորդ քո զի արբից, եւ ասասցէ ցիս. Արբ, եւ ուղտուցդ քոց եւս արբուցից մինչեւ դադարեսցեն յըմպելոյ, զայն պատրաստեցեր ծառային քում Իսահակայ, եւ այնու գիտացից թէ արարեր ողորմութիւն տեառն իմում Աբրահամու։
Եւ ասէ Եսայի. Այս նշան է ի Տեառնէ զի արասցէ Տէր զբանն զոր խօսեցաւ. Երթիցէ ստուերն զտասն աստիճանօք։
Եւ ասէ. Ես եղէց ընդ քեզ. եւ այս եղիցի քեզ նշան թէ ես առաքեցի զքեզ հանել՝՝ զժողովուրդ իմ յԵգիպտոսէ, պաշտեսջիք զԱստուած ի լերինս յայսմիկ։
Եւ ասէ Գեդէոն ցԱստուած. Եթէ փրկեսցես ձեռամբ իմով զԻսրայէլ որպէս եւ խօսեցար,
եւ լուիցես եթէ զի՞նչ խօսիցին, եւ ապա զօրասցին ձեռք քո, եւ իջցես ի բանակն։ Եւ էջ ինքն եւ պատանեակն իւր Փարա ընդ նմա ի մասն ինչ յիսներորդաց բանակին։
Եւ եղիցի յորժամ գայցեն նշանքս այսոքիկ ի վերայ քո, արասցես զամենայն ինչ զոր գտանիցէ ձեռն քո, զի Աստուած ընդ քեզ է։
եթէ ասիցեն ցմեզ. Ի բաց կացէք այտի մինչեւ պատմեսցուք ինչ՝՝ ձեզ, զտեղի կալցուք եւ մի՛ ելցուք առ նոսա։