զի ահա ի քաղաքէն՝ յորում կոչեցեալ է անուն իմ ի նմա, արարից սկիզբն չարչարելոյ, եւ դուք սրբելով սրբիցի՞ք. ոչ սրբեսջիք. զի սուր կոչեցից ես ի վերայ ամենեցուն որ բնակեալ են յերկրի, ասէ Տէր զօրութեանց։
Եւ ի դառնալ արդարոյն յարդարութենէ իւրմէ, եւ առնել զանիրաւութիւն, ըստ ամենայն անօրէնութեանց՝ զոր առնիցէ անօրէնն. ամենայն արդարութիւնք նորա զոր արար՝ մի՛ յիշեսցին. ի յանցանսն իւր յոր անկաւ, եւ ի մեղս իւր զոր մեղաւ՝ ի նոսին մեռցի։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
Բայց զայս գիտասցէ, զի ի վերայ արդարոց օրէնք ոչ կան, այլ ի վերայ անօրինաց եւ անհնազանդից, ամբարշտաց եւ մեղաւորաց, անսրբոց եւ պղծոց, զհայր եւ զմայր անարգողաց, մարդասպանաց,
առնել դատաստան ըստ ամենայնի՝՝, եւ յանդիմանել զամենայն ամբարիշտս վասն գործոց իւրեանց զոր ամբարշտեցին. եւ վասն ամենայն խիստ բանից զոր խօսեցան զնմանէ մեղաւորք եւ ամբարիշտք։