անդ եղիցի ճանապարհ մաքրեալ, եւ ճանապարհ սուրբ կոչեսցի, եւ մի՛ անցցէ ընդ նա պիղծ, եւ մի՛ եղիցի անդ ճանապարհ պղծոց. այլ ցրուեալքն գնասցեն ընդ նա եւ մի՛ մոլորեսցին։՝՝
Միայն թէ արժանի աւետարանին գնայցէք. զի եթէ՛ գայցեմ եւ տեսանիցեմ զձեզ, եւ եթէ՛ հեռի իցեմ եւ լսիցեմ զձէնջ զի հաստատուն կայցէք ի մի հոգի, եւ միով շնչով նահատակիցիք ի հաւատս աւետարանին.
որ փրկեացն զմեզ եւ կոչեաց ի կոչումն սուրբ, ոչ ըստ գործոց մերոց, այլ ըստ իւրում յառաջադրութեանն եւ շնորհաց, որ տուաւ մեզ ի Քրիստոս Յիսուս յառաջ քան զժամանակսն յաւիտենից։
Հաւատարիմ է բանս. եւ ի սոյն կամիմ զքեզ հաստատուն լինել, զի փոյթ արասցեն գործոց բարեաց վերակացու լինել հաւատացեալքն յԱստուած, զի այն է բարի եւ օգտակար մարդկան։
Եւ Աստուած ամենայն շնորհաց որ կոչեաց զձեզ յիւր ի յաւիտենական ի փառսն Քրիստոսիւ Յիսուսիւ, որում փոքր մի եղերուք չարչարակիցք, նա կազդուրեցուսցէ, կարողացուսցէ, հաստահիմն արասցէ։
Եւ առ հրեշտակն Փիղադեղփեաց եկեղեցւոյն գրեա. Այսպէս ասէ Սուրբն, Ճշմարիտն՝ որ ունի զփականս Դաւթի. բանայ՝ եւ ոչ ոք է որ փակէ, եւ փակէ՝ եւ ոչ ոք է որ բանայ.
Եւ չորից կենդանեացն էին միոյ միոյ ի նոցանէ վեց թեւք շուրջանակի, եւ ի ներքոյ լի էին աչօք, եւ ոչ հանգչէին ոչ զտիւ եւ ոչ զգիշեր յասելոյ. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ՝՝, Տէր Աստուած Ամենակալ, որ էն եւ ես եւ որ գալոց ես՝՝։