Եւ արդ հրաման տուր, եւ հարցեն ինձ փայտ ի Լիբանանէ. եւ ահա ծառայք իմ եղիցին ընդ ծառայս քո. եւ զվարձս ծառայութեան քո՝՝ տաց քեզ ըստ ամենայնի զոր եւ ասասցես. զի դու ինքնին գիտես, զի ոչ գոյ մեր այր որ գիտէ հարկանել փայտ իբրեւ զՍիդոնացիս։
իջուսցեն ծառայք իմ ի Լիբանանէ ի ծով, եւ ես արարից զնոսա լաստս ի ծովու մինչեւ ցտեղի յոր առաքեսցես առ իս, եւ հանից յեզր՝՝ եւ դու առցես, եւ արասցես զկամս իմ տալ հաց տան իմոյ։