Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 8:60 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

60 զի ծանիցեն ամենայն ժողովուրդք երկրի, զի Տէր՝ նա է Աստուած, եւ չիք այլ ոք։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 8:60
17 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Իբրեւ ետես ամենայն ժողովուրդն, անկան ի վերայ երեսաց իւրեանց եւ ասեն. Արդարեւ Տէր, նա է Աստուած, Տէր, նա է Աստուած։


եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ արասցես ըստ ամենայնի զոր եւ կարդասցէ առ քեզ օտարոտին. զի ծանիցեն ամենայն ազգք երկրի զանուն քո. եւ երկիցեն ի քէն որպէս եւ ժողովուրդ քո Իսրայէլ. եւ ծանիցեն զի անուն քո կոչեցեալ է ի վերայ տանս զոր շինեցի։


Եղիցին բանքս իմ այսոքիկ որովք պաղատեցայ առաջի Տեառն Աստուծոյ մերոյ՝՝ մերձենալ առ Տէր Աստուած մեր ի տուէ եւ ի գիշերի, առնել իրաւունս ծառայի քում, եւ իրաւունս ժողովրդեան քում Իսրայելի, զբան օր ըստ օրէ.


Եւ արդ, Տէր Աստուած մեր, փրկեա զմեզ ի ձեռաց նորա. եւ ծանիցեն ամենայն թագաւորութիւնք երկրի, զի դու ես Տէր Աստուած միայն։


Եւ առից զձեզ ինձ ի ժողովուրդ, եւ եղէց ձեզ Աստուած. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանեմ զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ։


Բայց արդ, Տէր Աստուած մեր, ապրեցո զմեզ ի ձեռաց նորա. զի ծանիցեն ամենայն թագաւորութիւնք երկրի՝ թէ դու միայն ես Աստուած։


Այսպէս ասէ Տէր որ փրկեացն զքեզ եւ ստեղծ զքեզ յորովայնէ. Ես եմ Տէր որ առնեմ կատարեմ զամենայն. ձգեցի զերկինս միայն, եւ հաստատեցի զերկիր։


Այսպէս ասէ Աստուած Թագաւորն Իսրայելի, եւ որ փրկեացն զնա Աստուած՝՝ զօրութեանց. Ես առաջին՝ եւ ես առ յապայ, բաց յինէն այլ ոչ գոյ Աստուած։


Մի՛ զարմանայք եւ մի՛ պատկառէք. ո՞չ ապաքէն ի սկզբանէ լուարուք՝՝ եւ պատմեցի ձեզ. դուք ձեզէն իսկ վկայէք ինձ, թէ գուցէ՞ այլ Աստուած բաց յինէն։


Դարձարուք առ իս՝ եւ ապրեսջիք որ եկեալդ էք ի ծագաց երկրէ՝՝. ես եմ Աստուած՝ եւ չիք այլ ոք։


Եւ ծանիջիք թէ ի մէջ Իսրայելի եմ ես. եւ ես Տէր Աստուած ձեր, եւ չիք ոք բաց յինէն. եւ ոչ ամաչեսցէ ժողովուրդ իմ յաւիտեան։


Զի գիտասցես թէ Տէր նա է Աստուած, եւ չիք այլ ոք բաց ի նմանէ։


Եւ ծանիցես այսօր եւ դարձցիս մտօք, զի Տէր Աստուած քո՝՝, նա է Աստուած յերկինս ի վեր եւ յերկիր ի խոնարհ եւ չիք այլ ոք բաց ի նմանէ։


զի ծանիցեն ամենայն ազգք երկրի թէ զօրութիւն Տեառն զօրաւոր է, եւ զի դուք պաշտիցէք զՏէր Աստուած ձեր զամենայն ժամանակս։


Եւ փակեսցէ զքեզ Տէր այսօր ի ձեռս իմ, եւ սպանից զքեզ, եւ առից զգլուխ քո ի քէն. եւ տաց զգէշ քո եւ՝՝ զդիակունս բանակի այլազգեացդ յաւուր յայսմիկ թռչնոց երկնից եւ գազանաց երկրի. եւ ծանիցէ ամենայն երկիր եթէ գոյ Աստուած ի մէջ Իսրայելի.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ