52 Եւ եղիցին աչք քո եւ ականջք քո՝՝ բաց ի խնդրուածս ծառայի քո. եւ ի խնդրուածս ժողովրդեան քո Իսրայելի՝ լսել նոցա յամենայնի որովք եւ կարդայցեն առ քեզ։
լինել բաց աչաց քոց զցայգ եւ զցերեկ ի տեղւոջս զորմէ ասացեր թէ՝ Եղիցի անուն իմ անդ, ի լսել աղօթից զոր աղաչէ ծառայ քո ի տեղւոջս յայսմիկ ի տուէ եւ ի գիշերի՝՝։
Զի դու զատուցեր զնոսա քեզ ի ժառանգութիւն յամենայն ժողովրդոց երկրի, որպէս խօսեցար ի ձեռն Մովսիսի ծառայի քո ի հանել զհարսն մեր յԵգիպտոսէ, Տէր Տէր։
Եւ արդ, Տէր, եղիցին աչք քո բաց, եւ ականջք քո առ ի լսել զպաղատանս ի տեղւոջս յայսմ։
Սիոնի ասի մայր, եւ մարդ՝՝ ծնաւ ի նմա, եւ ինքն հիմունս արկ ի նմա Բարձրեալն։