Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 8:30 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

30 Եւ լուիցես ձայնի ծառայի քո եւ ժողովրդեան քո Իսրայելի, զոր կայցեն յաղօթս ի տեղւոջս յայսմիկ. եւ դու լուիցես ի տեղւոջ բնակութեան քո յերկինս,

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 8:30
26 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

եւ դու լուիցես յերկնից եւ քաւեսցես զմեղս ժողովրդեան քո Իսրայելի, եւ դարձուսցես զնոսա յերկիրս զոր ետուր հարց նոցա։


լուիցես յերկնից եւ քաւեսցես զմեղս ծառայից քոց եւ ժողովրդեան քո Իսրայելի. զի ցուցցես նոցա ճանապարհ բարի գնալ ի նա, եւ տացես անձրեւ յերկիր քո զոր ետուր ժողովրդեան քում ի ժառանգութիւն։


եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ քաւեսցես եւ արասցես. եւ տացես առն ըստ ամենայն ճանապարհաց իւրոց, որպէս եւ գիտիցես զսիրտ նորա. զի դու միայն գիտես զսիրտ ամենայն որդւոց մարդկան.


եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ արասցես ըստ ամենայնի զոր եւ կարդասցէ առ քեզ օտարոտին. զի ծանիցեն ամենայն ազգք երկրի զանուն քո. եւ երկիցեն ի քէն որպէս եւ ժողովուրդ քո Իսրայէլ. եւ ծանիցեն զի անուն քո կոչեցեալ է ի վերայ տանս զոր շինեցի։


եւ լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ աղօթից նոցա եւ խնդրուածոց նոցա, եւ արասցես նոցա իրաւունս.


եւ ասէ. Տէր Աստուած հարցն մերոց, ո՞չ ապաքէն դու ես Աստուած յերկինս, եւ դու տիրես ամենայն թագաւորութեանց հեթանոսաց, եւ ի ձեռս քո զօրութիւն ուժոյ, եւ ոչ ոք կարէ կալ ընդդէմ քո.


Եւ լուիցես զխնդրուածս ծառայի քո եւ ժողովրդեան քո Իսրայելի, զոր ինչ աղաչեսցեն ի տեղւոջս յայսմ. եւ դու լուիցես ի տեղւոջէ բնակութեան քո յերկնից, լուիցես՝ եւ քաւիչ լիցիս։


եւ եթէ ամաչեսցէ ժողովուրդ իմ յորոց կոչեցեալ է անուն իմ ի վերայ նոցա, եւ յաղօթս կացցեն եւ խնդրեսցեն զերեսս իմ, եւ դարձցին ի ճանապարհաց իւրեանց չարաց, եւ ես լուայց յերկնից եւ քաւիչ եղէց նոցա եւ բժշկեցից զերկիր նոցա։


Եթէ ոչ Տէր էր առ մեզ, ասասցէ Իսրայէլ.


Մատուցէք Տեառն զփառս անուան նորա. եւ երկիր պագէք Տեառն ի սրահ սրբութեան նորա՝՝։


Պահեա զանձն իմ զի սուրբ եմ ես. փրկեա զծառայս քո, Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ։


Եւ անց Տէր առաջի նորա. եւ կարդաց, Տէր Աստուած՝ գթած եւ ողորմած, երկայնամիտ, բազումողորմ եւ ճշմարիտ,


որ պահէ զարդարութիւն, եւ առնէ՝՝ զողորմութիւն ի հազար ազգս, բառնայ զանօրէնութիւնս եւ զանիրաւութիւնս եւ զմեղս, եւ ոչ անպարտ առնէ զպարտաւորն. ածէ զանօրէնութիւնս հարց յորդիս եւ յորդւոց յորդիս մինչեւ յերիս եւ ի չորս ազգս։


Զի հասանէ երազ ի բազմութեան փորձութեան, եւ ձայն անզգամի ի բազմութեան բանից։


Այսպէս ասէ Բարձրեալն՝ որ ի բարձունս բնակեալ է յաւիտեան, Սուրբն ի մէջ սրբոց. որոյ անունն բարձրեալ է եւ ի սուրբս հանգուցեալ, որ տայ երկայնմտութիւն տարակուսելոց, եւ կեանս այնոցիկ՝ որ մաշեալ են սրտիւք.


եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց.


Եւ արդ այսպէս կացէք դուք յաղօթս. Հայր մեր որ յերկինս, սուրբ եղիցի անուն քո.


Ապա եթէ խոստովան լինիցիմք զմեղս մեր, հաւատարիմ է նա եւ արդար առ ի թողուլ մեզ զմեղս մեր, եւ սրբել զմեզ յամենայն անիրաւութենէ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ