եւ ասէ. Տէր Աստուած Իսրայելի, չիք իբրեւ զքեզ Աստուած յերկինս ի վեր եւ յերկիր ի խոնարհ, որ պահեցեր զուխտ եւ զողորմութիւն ծառայի քում գնացելոյ առաջի քո ամենայն սրտիւ իւրով՝՝,
Եւ արդ, Տէր, Աստուած Իսրայելի, պահեա ծառայի քում Դաւթի հօր իմոյ զոր խօսեցար նմա եւ ասացեր. Ոչ բարձցի քո այր յերեսաց իմոց որ նստիցի յաթոռ Իսրայելի, միայն թէ զգուշասցին որդիք քո ճանապարհաց իւրեանց գնալ առաջի իմ, որպէս եւ գնացեր առաջի իմ։