19 բայց դու ոչ շինեսցես զտունն, այլ որդի քո որ ելանիցէ յերանաց քոց՝ նա շինեսցէ տուն անուան իմոյ։
Երթ եւ ասա ցծառայ իմ Դաւիթ. Այսպէս ասէ Տէր. Ոչ շինեսցես դու՝՝ ինձ տուն բնակելոյ.
եւ ասէ Տէր ցԴաւիթ ցհայր իմ. Փոխանակ զի եկն ի սիրտ քո շինել տուն անուան իմոյ, բարւոք արարեր զի եղեւ ի սրտի քում.
Երթ եւ ասա ցԴաւիթ ծառայ իմ. Այսպէս ասէ Տէր. Ոչ շինեսցես դու ինձ տուն բնակելոյ ի նմա.
Եւ ասաց ցիս Աստուած. Սողոմոն որդի քո շինեսցէ զտուն իմ եւ զսրահն իմ. վասն զի ընտրեցի զնա լինել ինձ որդի, եւ ես եղէց նմա ի հայր.