Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 5:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Եւ եղեւ իբրեւ լուաւ Քիրամ զբանս Սողոմոնի՝ ուրախ եղեւ յոյժ եւ ասէ. Օրհնեալ Տէր Աստուած այսօր, որ ետ որդի իմաստուն Դաւթի ի վերայ բազում ժողովրդեանն այնորիկ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 5:7
17 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ հայեցեալ ի վեր ետես զկանայսն եւ զմանկունս, եւ ասէ. Դոքա զի՞նչ են քո։ Եւ նա ասէ. Մանկունք իմ են, որովք ողորմեցաւ Աստուած ծառայի քում։


Եւ այսպէս ասաց արքայ. Օրհնեալ է Տէր Աստուած Իսրայելի՝ որ ետ ինձ այսօր ի զաւակէ իմմէ նստել յաթոռ իմ, եւ աչք իմ տեսանեն։


Եւ եղիցի Տէր Աստուած քո օրհնեալ որ հաճեցաւ ընդ քեզ տալ զքեզ յաթոռդ Իսրայելի. վասն սիրելոյ Տեառն զԻսրայէլ հաստատել յաւիտեան. եւ կացոյց զքեզ արքայ ի վերայ նոցա, առնել իրաւունս եւ արդարութիւն յատեանս նոցա՝՝։


Եւ տացես ծառայի քում սիրտ լսելոյ եւ դատելոյ զժողովուրդ քո արդարութեամբ, խելամուտ լինել ի մէջ բարւոյ եւ չարի. քանզի ո՞ կարիցէ դատել զայս ժողովուրդ քո զծանր։


Եւ էին Սողոմոնի երկոտասան գործակալք ի վերայ ամենայն Իսրայելի, տալ ռոճիկ արքայի եւ տան նորա մէն մի ամիս ի տարւոջ։


Եւ արդ հրաման տուր, եւ հարցեն ինձ փայտ ի Լիբանանէ. եւ ահա ծառայք իմ եղիցին ընդ ծառայս քո. եւ զվարձս ծառայութեան քո՝՝ տաց քեզ ըստ ամենայնի զոր եւ ասասցես. զի դու ինքնին գիտես, զի ոչ գոյ մեր այր որ գիտէ հարկանել փայտ իբրեւ զՍիդոնացիս։


Եւ առաքեաց Քիրամ առ Սողոմոն եւ ասէ. Լուայ վասն ամենայնի զոր առաքեցեր առ իս. ես արարից զամենայն զկամս քո. եղեւնափայտ եւ մայր՝՝


Բարձր է Տէր, զխոնարհս տեսանէ, զբարձունս ի հեռաստանէ ճանաչէ։


Որդի իմաստուն ուրախ առնէ զհայր, որդի անմիտ՝ տրտմութիւն է մօր։


Որդի խորագէտ հնազանդ հօր, որդի անհնազանդ՝ ի կորուստ եղիցի։


Որդի իմաստուն ուրախ առնէ զհայր. որդի անմիտ արհամարհէ զմայր իւր։


Բարւոք սնուցանէ հայր արդար, եւ ի վերայ որդւոյ իմաստնոյ ուրախ լինի սիրտ նորա։՝՝


Ահաւասիկ ես եւ մանկունք իմ զոր ետ ինձ Աստուած. եւ եղիցին նշանք եւ արուեստք ի վերայ տանն Իսրայելի՝՝ ի Սաբաւովթ Տեառնէ որ բնակեալ է ի լերին Սիոնի։


Զի մանուկ ծնաւ մեզ, որդի տուաւ մեզ, որոյ իշխանութիւն իւր եղեւ ի վերայ ուսոց իւրոց. եւ անուն կոչեցաւ նմա՝ Հրեշտակ մեծի խորհրդոյ,՝՝ Սքանչելի, Խորհրդակից, Աստուած Հզօր. Իշխան, Հայր հանդերձելոյ աշխարհին։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ