Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 4:34 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

34 Եւ գային ամենայն ազգք՝՝ լսել զիմաստութիւնն Սողոմոնի, յամենայն թագաւորաց երկրի՝ որ լսէին զիմաստութիւն նորա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 4:34
6 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ տիկինն Սաբայ լուաւ զանուն Սողոմոնի եւ զանուն Տեառն եւ զիմաստութիւն Սողոմոնի՝՝. եւ եկն փորձել զնա առակօք։


Եւ խօսեցաւ զփայտից՝ զեղեւնափայտէն որ ի Լիբանան, մինչեւ ցզոպայն որ յորմն ելանէ. եւ խօսեցաւ զանասնոց եւ զթռչնոց եւ զձկանց։


Եւ թագուհին Սաբայ լուաւ զանուն Սողոմոնի, եւ եկն փորձել զՍողոմոն առակօք յԵրուսաղէմ, յոյժ ծանր զօրութեամբ, եւ ուղտուք որ բարձեալ բերէին խունկս եւ ոսկի բազում եւ ականս պատուականս. եւ եկն առ Սողոմոն, եւ խօսեցաւ ընդ նմա զամենայն որ ինչ էր ի միտս իւր։


Եւ ամենայն թագաւորք երկրի խնդրէին զերեսս Սողոմոնի տեսանել, եւ լսել զիմաստութիւն նորա զոր ետ Աստուած ի սիրտ նորա։


Զի եղիցի յաւուրս յետինս յայտնի լեառն Տեառն, եւ տուն Աստուծոյ՝՝ ի վերայ գլխոց լերանց, եւ բարձրասցի ի վերայ բլրոց, եւ եկեսցեն ի նա ամենայն հեթանոսք։


Այսպէս ասէ Տէր ամենակալ. Յաւուրսն յայնոսիկ, բուռն հարկանիցեն արք տասն յամենայն լեզուաց ազգաց, բուռն հարկանիցեն զդրօշակէ առն Հրէի եւ ասասցեն. Երթիցուք մեք ընդ քեզ, զի լուաք թէ Աստուած ընդ քեզ է։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ