ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 4:24 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
24 Զի էր իշխան ամենայնի յայնկոյս գետոյն՝ ի Թափսայ մինչեւ ցԳազա, ամենայն թագաւորութեանց յայնմ կողմանէ գետոյն. եւ էր նմա խաղաղութիւն յամենայն կողմանց շուրջանակի։
Եւ Սողոմոն իշխան էր թագաւորութեանց՝ ի գետոյ երկրին այլազգեաց՝՝ մինչեւ ի սահմանս Եգիպտոսի. բերէին պատարագս եւ ծառայէին Սողոմոնի զամենայն աւուրս կենաց նորա։
ահա ծնցի քեզ որդի, եւ նա եղիցի այր հանգստեան. եւ հանգուցից զնա յամենայն թշնամեաց շուրջանակի. քանզի Սողոմոն անուն է նորա. եւ զխաղաղութիւն եւ զհանդարտութիւն տաց ի վերայ Իսրայելի յաւուրս նորա։
Եւ ես ածից զխաղաղութիւն ի վերայ իշխանաց նորա, եւ առողջութիւն նմա. մեծ է իշխանութիւն՝՝ նորա, եւ խաղաղութեան նորա չիք սահման յաթոռն Դաւթի նստցի, եւ զարքայութիւն նորա յաջողեսցէ, եւ զօրացուսցէ՝՝ զնա իրաւամբք եւ արդարութեամբ, յայսմ հետէ եւ յաւիտեանս ժամանակաց։ Նախանձ Տեառն զօրութեանց արասցէ զայս։