24 Եւ մատեաւ Սեդեկիա որդի Քանանու, եւ եհար Միքիայի զծնօտս նորա, եւ ասէ. Ո՞ր Հոգի Տեառն է այն, որ անց յինէն եւ խօսեցաւ ի քեզ։
Եւ արար իւր Սեդեկիա որդի Քանանու եղջեւրս երկաթիս եւ ասէ. Այսպէս ասէ Տէր. Սոքօք խեթկեսցես զԱսորիս մինչեւ սպառեսցին։
Մատուսցէ հարկանելեաց զծնօտս իւր, լցցի նախատանօք։
Արդ պաշարեսցի դուստրն ցանգով՝՝, զի նեղութիւն կարգեաց ի վերայ ձեր. գաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց Իսրայելի։
Մարգարեաց մեզ, Քրիստոսդ, ո՞վ է որ եհարն զքեզ։
Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն։
Եւ ոմանք սկսան թքանել ընդ երեսս նորա, ձորձ զգլխով արկանել, կռփել եւ ասել. Մարգարեաց մեզ, Քրիստոսդ, ո՞վ է այն որ եհարն զքեզ՝՝։ Եւ սպասաւորքն ապտակս հանէին նմա։
Եթէ աշխարհ զձեզ ատեայ, գիտասջիք զի նախ զիս ատեաց։
Յիշեցէք զբանն զոր ասացի ձեզ, թէ՝ Ոչ է ծառայ մեծ քան զտէր իւր. եթէ զիս հալածեցին, ապա եւ զձեզ հալածեսցեն. եթէ զբանն իմ պահեցին, ապա եւ զձերն պահեսցեն։
Եւ քահանայապետն Անանիա հրամայեաց սպասաւորացն հարկանել զբերան նորա։
Յայնժամ Պաւղոս ասէ ցնա. Հարկանելոց է զքեզ Աստուած, որմ բռեալ, եւ դու նստիս դատել զիս ըստ օրինաց, եւ առանց օրինաց հրամայես զիս հարկանել։