24 Զմեռեալ Աքաաբու ի քաղաքի կերիցեն շունք, եւ զմեռեալ նորա ի դաշտի կերիցեն թռչունք երկնից։
Զդիակունս Յերոբովամու ի քաղաքի կերիցեն շունք, եւ զմեռեալս յանդի՝ կերիցեն թռչունք երկնից. զի Տէր խօսեցաւ։
Որ մեռանիցի Բաասայ ի քաղաքի՝ շունք կերիցեն, եւ որ մեռանիցի նորա ի դաշտի կերիցեն զնա թռչունք երկնից։
Եւ ասէ ցԲադեկար սպառազէնն իւր. Ընկեա զդա ի վիճակ ագարակին Նաբովթայ Յեզրայելացւոյ. զի յիշեմ մինչդեռ ես եւ դու հեծեալ էաք ի զոյգս զկնի Աքաաբու հօր դորա, եւ Տէր ա՛ռ ի վերայ դորա զառածս զայս.
եւ դու անկցիս ի վերայ լերանց իբրեւ զմեռեալ, գարշելի ի մէջ բազում դիականց կոտորելոց սրով՝ իջելոց ի դժոխս. իբրեւ զձորձս արեամբ թաթաւեալ որ ոչ իցէ սուրբ.
Եւ խնդրեցից ի նոցանէ վրէժս չորիւք օրինակօք՝ ասէ Տէր. զսուր ի սպանանել, եւ զշունս ի պատառել, եւ զթռչունս երկնից եւ զգազանս երկրի՝ յուտել եւ յապականել։
Զթաղումն իշոյ թաղեսցի, նեխեալ ընկեսցի արտաքոյ դրանց Երուսաղեմի։
եւ՝՝ կերիջիք զմարմինս թագաւորաց, եւ զմարմինս հզօրաց, եւ զմարմինս երիվարաց եւ ամենայն հեծելոց ի նոսա, եւ զմարմինս ազատաց եւ ծառայից, մեծի եւ փոքու։