Եւ կոչեաց արքայն Իսրայելի զամենայն ծերակոյտ երկրին եւ ասէ. Գիտասջիք եւ տեսջիք զի չարիս իմն խնդրէ նա, զի առաքեաց առ իս զուստերաց իմոց եւ զդստերաց իմոց,՝՝ զարծաթ իմ եւ զոսկի իմ ոչ արգելի ի նմանէ։
Եւ ասէ ցհրեշտակս որդւոյն Ադերայ՝՝. Ասացէք ցտէրն ձեր ցարքայ. Զամենայն ինչ զոր առաքեցեր առ ծառայ քո յառաջնում նուագին՝ արարից, բայց զայդ բան ոչ կարեմ առնել։ Եւ գնացին արքն եւ դարձուցին նմա պատասխանի։