Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 2:9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

9 Եւ մի՛ անպարտ առնիցես զնա, զի այր իմաստուն ես դու, գիտասջիր որպէս առնիցես նմա, եւ իջուսցես զալիս նորա արեամբ ի դժոխս։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 2:9
13 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ նա ասէ. Ոչ իջանէ որդի իմ ընդ ձեզ. զի եղբայր սորա մեռաւ, եւ սա միայն մնացեալ է. եւ դէպ լինիցի սմա հիւանդանալ ի ճանապարհին զոր երթայցէք, եւ իջուցանիցէք զծերութիւնս իմ տրտմութեամբ ի դժոխս։


Եւ լինիցի իբրեւ ոչ տեսանիցէ ընդ մեզ զմանուկդ, վախճանիցի. եւ իջուցանիցեն ծառայք քո զծերութիւն ծառայի քո հօր մերոյ չարչարանօք հանդերձ ի դժոխս։


Որ հեղու զարիւն մարդոյ, փոխանակ արեան նորա հեղցի արիւն նորա. զի ի պատկեր Աստուծոյ արարի ես՝՝ զմարդն։


Եւ եկն արքայ Դաւիթ մինչեւ ցԲաւուրիմ, եւ ահա ելանէր անտի այր յազգականութենէ տանն Սաւուղայ, եւ անուն նորա Սեմէի որդի Գերեայ. ելանելով ելանէր եւ անիծանէր.


եւ զի սա ազգական է այսօր եւ յարքայէ կացուցեալ է՝՝. եւ արքդ այդոքիկ որդիք Շարուհեայ խստագոյնք քան զիս են. հատուսցէ Տէր չարին ըստ չարութեան իւրում։


Եւ արասցես ըստ իմաստութեան քում, եւ ոչ իջուսցես զալիս նորա խաղաղութեամբ ի դժոխս։


ահա արարի ըստ բանիդ քում, ահա ետու քեզ սիրտ իմաստուն եւ հանճարեղ. իբրեւ զքեզ ոչ ոք եղեւ յառաջ քան զքեզ, եւ յետ քո ոչ ոք յարիցէ նմանօղ քեզ։


Եւ լուաւ ամենայն Իսրայէլ զդատաստանն զոր դատեցաւ արքայ, եւ զահի հարան յերեսաց արքայի. զի տեսին թէ իմաստութիւն Աստուծոյ է ի նմա առնել իրաւունս։


Շարժեալ եմ ամենայն անդամօք իմովք, զի գիտեմ զի անարատ զիս ոչ թողուցուս։


Մի՛ առնուցուս զանուն Տեառն Աստուծոյ քո ի վերայ սնոտեաց. զի ոչ սրբեսցէ Տէր զայն որ առնուցու զանուն նորա ի վերայ սնոտեաց։


Զի այն է վերարկու նորա, եւ այն է հանդերձ առականաց նորա որով ննջիցէ. եւ եթէ բողոքիցէ առ իս, լուայց նմա, քանզի ողորմած եմ։


Զաստուածս քո՝՝ մի՛ բամբասիցես, եւ զիշխան ժողովրդեան քո մի՛ հայհոյեսցես։


Ապա թէ ոչ առնիցէք այդպէս, յանցաւոր գտանիցիք առաջի Տեառն. եւ ծանիջիք զմեղս ձեր, յորժամ հասանիցեն ձեզ չարիք՝՝։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ