20 եւ ասէ ցնա. Խնդիր մի փոքր խնդրեմ ես ի քէն, մի՛ դարձուցանիցես զերեսս քո յինէն։ Եւ ասէ արքայ. Խնդրեա, մայր իմ. զի ոչ դարձուցից զերեսս իմ ի քէն։
Եւ արդ խնդիր մի խնդրեմ ի քէն, մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն։ Եւ ասէ ցնա Բերսաբէէ. Խօսեաց։
Եւ ասէ. Տացի Աբիսակ Սոմնացի Ադոնիայ եղբօր քում կնութեան։
Բայց ասեմ ձեզ եթէ. Երկրին Սոդոմացւոց դիւրագոյն լիցի յաւուրն դատաստանի քան քեզ։
Դարձեալ ասեմ ձեզ. Եթէ երկու ի ձէնջ միաբանիցեն յերկրի վասն ամենայն իրաց, զինչ եւ խնդրեսցեն՝ եղիցի նոցա ի Հօրէ իմմէ որ յերկինսն է։
Ոչ եթէ դուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ, եւ եդի զձեզ զի դուք երթայցէք եւ պտղաբերք լինիցիք, եւ պտուղն ձեր կացցէ, եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ։