Պատասխանի ետ Եղիա եւ ասէ ցյիսնապետն. Եթէ այր Աստուծոյ իցեմ ես, իջցէ հուր յերկնից եւ կերիցէ զքեզ եւ զյիսունսդ քո։ Եւ էջ հուր յերկնից, եւ եկեր զնա եւ զյիսունս նորա։
Եւ եղեւ մինչդեռ գնային նոքա, երթային եւ խօսէին, եւ ահա կառք հրեղէնք եւ երիվարք հրեղէնք, եւ անջրպետեցին ի մէջ երկոցունց. եւ վերացաւ Եղիա շարժմամբ յերկինս։