Տացեն մեզ երկուս եզինս, եւ ընտրեսցեն իւրեանց զմին, եւ յօշեսցեն եւ դիցեն ի վերայ փայտից, եւ հուր մի՛ դիցեն. եւ ես արարից զմեւս եզնն, եւ եդից ի վերայ փայտից, եւ հուր ոչ մատուցից։
Եւ ասէ Եղիա. Նախանձեցայ զնախանձ Տեառն ամենակալի. զի թողին զքեզ որդիքն Իսրայելի, զսեղանս քո կործանեցին, եւ զմարգարէս քո կոտորեցին սրով. ես միայն մնացեալ եմ, եւ խնդրեն զանձն իմ առնուլ զսա։
Եւ ասէ Եղիա. Նախանձեցայ զնախանձ Տեառն ամենակալի, զի թողին զուխտ քո որդիքն Իսրայելի, զսեղանս քո քակտեցին, եւ զմարգարէս քո կոտորեցին սրով. ես միայն մնացեալ եմ, եւ խնդրեն զանձն իմ առնուլ զնա։
Եւ ահա մարգարէ ոմն մատեաւ առ Աքաաբ արքայ Իսրայելի եւ ասէ. Այսպէս ասէ Տէր. Եթէ տեսանիցե՞ս զայն ամբոխ մեծ. ահա ես մատնեցից զնոսա այսօր ի ձեռս քո, եւ գիտասցես թէ ես եմ Տէր։
Եւ զգեցան քուրձս ի մէջս իւրեանց, եւ եդին չուանս ի գլուխս իւրեանց. եւ ասեն ցարքայն Իսրայելի՝՝. Ծառայ քո որդի Ադերայ՝՝ ասէ. Կեցցէ անձն իմ։ Եւ ասէ. Եթէ տակաւին կենդանի՞ իցէ, եղբայր իմ է։