լուիցես յերկնից եւ քաւեսցես զմեղս ծառայից քոց եւ ժողովրդեան քո Իսրայելի. զի ցուցցես նոցա ճանապարհ բարի գնալ ի նա, եւ տացես անձրեւ յերկիր քո զոր ետուր ժողովրդեան քում ի ժառանգութիւն։
Միթէ իցէ՞ ի կուռս հեթանոսաց՝ որ տեղասցէ, կամ թէ երկի՞նք տայցե՞ն զլրութիւն իւրեանց. ո՞չ ապաքէն դու ես նոյն Տէր Աստուած մեր, եւ ակնկալցուք քեզ, զի դու արարեր զայս ամենայն։
Եւ արգելի ի ձէնջ զանձրեւ երիւք ամսովք յառաջ քան զկութս. ի մի քաղաք տեղացի, եւ ի միւս քաղաք ոչ տեղացի. մի վիճակ թացից, եւ ի միւսն յորում ոչ տեղացից ցամաքեսցի։
Բացցէ քեզ Տէր զգանձսն բարութեան իւրոյ զերկինս, տալ անձրեւ ի ժամանակի իւրում երկրին քո, օրհնել զամենայն գործս ձեռաց քոց. եւ տացես փոխ ազգաց բազմաց, եւ դու ոչ առնուցուս փոխ։