Եւ յարեաւ գնաց ի Սարեփթա ի դուռն քաղաքին, եւ ահա անդ կին մի քաղէր փայտ. եւ աղաղակեաց զկնի նորա Եղիա եւ ասէ ցնա. Առ դու ինձ սակաւ մի ջուր ամանով եւ արբից։
Եւ ասէ կինն. Կենդանի է Տէր Աստուած քո, եթէ գուցէ իմ նկանակ. բայց եթէ որչափ բռամբ մի ալեւր ի սափորի, եւ սակաւ մի եւղ ի կամփսակի. եւ ահա քաղեմ կրկուտս երկուս, եւ մտից եւ արարից զայն ինձ եւ մանկանց իմոց՝՝. եւ կերիցուք զայն եւ մեռցուք։