10 եւ եմուտ Զամբրի, եւ եհար զնա եւ սպան զնա, յամի քսաներորդի եւթներորդի Ասայի արքայի Յուդայ, եւ թագաւորեաց ընդ նորա։
Եւ նստաւ զնովաւ Բաասա որդի Աքիայ ի վերայ տանն՝՝ Իսաքարու, եւ եհար զնա Բաասա ի Գաբաթոնն այլազգեաց. եւ Նաբատ եւ ամենայն Իսրայէլ նստէին զԳաբաթոնաւ.
Եւ եղեւ ի թագաւորել նորա եւ նստել յաթոռն իւրում, եհար զամենայն տունն Բաասայ, եւ ոչ եթող նմա որ միզիցէ զորմով, եւ զմերձաւորս նորա եւ զբարեկամս նորա։
Յամի քսաներորդի եւթներորդի Ասայի արքայի Յուդայ, թագաւորեաց Զամբրի աւուրս եւթն ի Թերսա. եւ բանակն Իսրայելի ի Գաբաթոնի այլազգեաց.
Եւ ժողովեաց ի վերայ նորա՝՝ Զամբրի ծառայ իւր՝ իշխան կիսոյ սպառազինաց. եւ նա ըմպէր եւ արբեալ էր ի տանն Արսայ հանդերձապետի ի Թերսա.
Եւ գումարեցան ի վերայ նորա Սեղղում որդի Յաբիսայ եւ Կեբդաամ, եւ հարին զնա յանդիման ժողովրդեանն եւ սպանին՝՝ զնա, եւ թագաւորեաց Սեղղում ընդ նորա։
Եւ Յէու մտանէր ի քաղաքն. եւ ասէ. Ողջո՞յն իցէ Զամբրի տիրասպան։