ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 14:6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
6 Եւ եղեւ իբրեւ լուաւ Աքիա զձայն ոտից նորա, ի մտանելն նորա եւ ի բանալ՝՝, ասէ. Մուտ, կին Յերոբովամու. ընդէ՞ր իցէ այդ զի յանծանօթս լինիս. եւ ես եմ առաքեալ առ քեզ խստութեամբ։
Եւ ասէ Յերոբովամ ցկին իւր. Արի եւ այլակերպեաց, եւ մի՛ գիտասցեն թէ դու կին Յերոբովամայ իցես, եւ երթիցես ի Սելով. ահա անդ է Աքիա մարգարէ. նա խօսեցաւ վասն իմ թագաւորել ի վերայ ժողովրդեանս այսորիկ.
Եւ ասէ Տէր ցԱքիա. Ահա կինն Յերոբովամայ գայ հարցանել բան ի քէն վասն որդւոյ իւրոյ, զի հիւանդ է. զայս ինչ եւ զայս ասասցես նմա. եւ եղեւ ի մտանելն նորա, եւ ինքն յանծանօթս լինէր։
Եւ ասէ ցնա. Այսպէս ասէ Տէր. Փոխանակ զի հաներ դու զայրն վնասակար ի ձեռաց իմոց, եղիցի անձն քո փոխանակ անձին նորա, եւ ժողովուրդ քո փոխանակ ժողովրդեան նորա։
Եւ ասէ արքայն Իսրայելի ցՅովսափատ. Է աստ այր մի հարցանել նովաւ զՏէր, եւ ես ատեցի զնա, զի ոչ խօսի զինէն բարի, այլ չար. Միքիա որդի Յեմլեայ։ Եւ ասէ Յովսափատ արքայ Յուդայ՝՝. Մի՛ ասասցէ այդպէս արքայ։