Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 13:8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

8 Եւ ասէ այրն Աստուծոյ ցարքայ. Եթէ տացես ինձ զկէս տան քո, ոչ մտից ընդ քեզ, եւ ոչ կերայց հաց, եւ ոչ արբից ջուր ի տեղւոջս յայսմիկ.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 13:8
14 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

զի այսպէս պատուիրեաց ինձ Տէր բանիւ եւ ասէ. Մի՛ ուտիցես հաց, եւ մի՛ ըմպիցես ջուր, եւ մի՛ գնայցես ընդ նոյն ճանապարհ ընդ որ երթայցես՝՝։


Եւ ասէ Եղիսէ. Կենդանի է Տէր որոյ կացի առաջի նորա, եթէ առից ինչ։ Եւ ստիպեաց զնա առնուլ, եւ ոչ հաւանեցաւ։


Ի նուաղել յինէն հոգւոյ իմոյ, դու, Տէր, ծանեար զշաւիղս իմ, ի ճանապարհ յոր եւ գնայի՝ թաքուցաւ ինձ որոգայթ։


Եւ ասեն ցնա. Աստուածն Եբրայեցւոց կոչեաց զմեզ առ ինքն՝՝. արդ երթիցուք երից աւուրց ճանապարհ յանապատն, զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում. գուցէ պատահիցէ մեզ մահ կամ սպանումն։


Եւ հրամայեաց փարաւոն յաւուր յայնմիկ գործավարաց ժողովրդեանն եւ դպրաց նորա. ասէ.


Դու խօսեսցիս ընդ նմա զամենայն ինչ զոր պատուիրեմ քեզ, եւ Ահարոն եղբայր քո խօսեսցի ընդ փարաւոնի, արձակել զորդիսն Իսրայելի յերկրէ իւրմէ։


Պատասխանի ետ Բաղաամ եւ ասէ ցիշխանսն Բաղակայ. Եթէ տացէ ինձ Բաղակ լի տամբ իւրով արծաթ եւ ոսկի, ոչ կարացից անցանել զբանիւ Տեառն Աստուծոյ՝ առնել զնա փոքր կամ մեծ մտօք իմովք՝՝։


Եւ ասէ ցնոսա. Ագարուք աստ զայս գիշեր, եւ արարից ձեզ պատասխանի իրացդ ինչ զոր Տէր խօսեսցի ընդ իս։ Եւ ագան իշխանքն Մովաբու առ Բաղաամու։


Եթէ տացէ ինձ Բաղակ լի տամբ իւրով արծաթ եւ ոսկի, ոչ կարիցեմ անցանել զբանիւ Տեառն, առնել զայն չար կամ բարի յանձնէ իմմէ. այլ զոր ինչ ասիցէ Աստուած՝ զայն խօսեցայց։


Եւ որ ոչ ընկալցին զձեզ եւ ոչ լուիցեն ձեզ, յորժամ ելանիցէք անտի, թօթափեսջիք զփոշի ոտից ձերոց ի վկայութիւն նոցա։


Եւ երդուաւ նմա բազում անգամ՝՝, թէ՝ Զոր ինչ եւ խնդրեսցես դու յինէն տաց քեզ, մինչեւ ցկէս թագաւորութեան իմոյ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ