ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 11:26 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
26 Եւ Յերոբովամ որդի Նաբատայ Եփրաթացի ի Սարիրայ, եւ անուն մօր նորա Սարուա կին այրի, եւ նա էր որդի կնոջ այրւոյ՝՝ ծառայ Սողոմոնի. եւ ամբարձ զձեռն իւր յարքայ։
ոչ այդպէս է բանդ. զի այր մի ի լեռնէ Եփրեմի, Սաբեէ անուն նորա՝ որդի Բոքորեայ, համբարձ զձեռն իւր ի վերայ արքայի Դաւթի. տուք ինձ զնա միայն, եւ գնացից ի քաղաքէ աստի։ Եւ ասէ կինն ցՅովաբ. Ահա գլուխ նորա ընկեսցի առ քեզ ընդ պարիսպս։
Եւ ասէ Տէր ցՍողոմոն. Փոխանակ զի եղեւ այդ ընդ քեզ, եւ ոչ պահեցեր զհրամանսն իմ եւ զպատուիրանս զոր պատուիրեցի քեզ, պատառելով պատառեցից զթագաւորութիւնդ ի ձեռանէ քումմէ, եւ տաց զդա ծառայի քում։
Եւ յորդւոցն Իսրայելի ոչ ետ Սողոմոն ի հանդերձաւորութիւն՝՝. զի նոքա արք պատերազմօղք էին, եւ ծառայք նորա եւ իշխանք նորա եւ սպառազէնք նորա եւ հեծեալք նորա։
Եւ մնացորդք բանիցն Սողոմոնի առաջինք եւ վերջինք ահա գրեալ են ի բանս Նաթանայ մարգարէի, եւ ի բանս Աքիայ Սիլովնացւոյ, եւ ի տեսիլն Յովելայ տեսանողի վասն Յերոբովամայ որդւոյ Նաբատայ։
Եւ անուն առնն Ելիմելէք, եւ անուն կնոջ նորա Նոոմին, եւ անուն երկուց որդւոց նորա Մաալոն եւ Քելլոն, Եփրաթացիք ի Բեթղեհեմէ Յուդայ. չոգան յագարակն Մովաբու, եւ անդ էին։