ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 11:2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
2 Յազգացն յորոց վճարեաց Տէր որդւոցն Իսրայելի չմտանել առ նոսա, եւ նոքա մի՛ մտցեն առ ձեզ թէ գուցէ խոտորեցուցանիցեն զսիրտս ձեր զկնի կռոցն իւրեանց. ի նոսա յարեցաւ Սողոմոն սիրել։
Եւ ել ընդ առաջ նորա Յէու որդի Անանեայ մարգարէ, եւ ասէ նա ցարքայ Յովսափատ. Եթէ մեղաւորին դու օգնե՞ս, եւ կամ ատելւոյն ի Տեառնէ բարեկա՞մ լինիս. վասն այդորիկ եղեւ ի վերայ քո բարկութիւն ի Տեառնէ։
Եւ արդ մի՛ առնուցուս ի դստերաց նոցա կանայս որդւոց քոց, եւ զդստերս քո մի՛ տացես կանայս որդւոց նոցա, եւ մի՛ խնդրեսցես առնել խաղաղութիւն ընդ նոսա զամենայն ժամանակս. եւ եղիջիր դու զօրաւոր ուտել զբարութիւն երկրին, եւ ժառանգեսցեն որդիք քո զերկիրն զայն յաւիտեանս ժամանակաց։
Եւ եդից զսահմանս քո ի Կարմիր ծովէ մինչեւ ի ծովն Փղշտացւոց, եւ յանապատէն մինչեւ ի գետն մեծ Եփրատ. եւ մատնեցից ի ձեռս ձեր զբնակիչս երկրին, եւ մերժեցից զնոսա ի քէն։
Եւ առնուցուս ի դստերաց նոցա ուստերաց քոց, եւ ի դստերաց քոց տացես ուստերաց նոցա, եւ պոռնկիցին դստերք քո զկնի նոցա՝՝, եւ պոռնկեցուցանիցեն զուստերս քո զկնի դիցն իւրեանց։