24 եւ ասէ Նաթան. Տէր իմ արքայ, դո՞ւ ասացեր եթէ Ադոնիա թագաւորեսցէ զկնի իմ, եւ նա նստցի յաթոռ իմում.
Եւ պատմեցաւ արքայի, եւ ասեն. Աւասիկ Նաթան մարգարէ։ Եւ եմուտ առաջի արքայի, եւ երկիր եպագ արքայի ի վերայ երեսաց իւրոց յերկիր.
զի էջ այսօր եւ եզեն արջառս եւ ոչխարս եւ գառինս բազումս, եւ կոչեաց զամենայն որդիսն արքայի եւ զիշխանս զօրուն եւ զԱբիաթար քահանայ. եւ ահա ուտեն եւ ըմպեն առաջի նորա, եւ ասեն. Կեցցէ արքայ Ադոնիա։
Եւ Ադոնիա որդի Ագիթայ ամբառնայր. ասէ. Ես թագաւորեցից։ Եւ արար իւր կառս եւ հեծեալս, եւ յիսուն այր սուրհանդակս ընթանալ առաջի նորա։