Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՋԻՆ՝՝ 1:1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Որ էրն ի սկզբանէ, զորմէ լուաքն, որում ականատեսն իսկ եղեաք, ընդ որ հայեցաքն, եւ ձեռք մեր շօշափեցին ի վերայ Բանին կենաց.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՋԻՆ՝՝ 1:1
23 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Արդ ասիցէ՞ք թէ ոչ գայցէ. ո՞ ազդեաց՝ եւ արար զայս ամենայն, կոչեաց զնա՝ որ կոչէրն յազգացն առաջնոց։՝՝ Ես Տէր առաջին, եւ ես նոյն եմ առ յապա։


Եւ դու, Բեթղեհէմ տուն Եփրաթայ՝՝, սակաւաւոր իցես լինել ի հազարաւորս Յուդայ, ի քէն ելցէ ինձ լինել իշխան Իսրայելի, եւ ելք նորա ի սկզբանէ աւուրց աշխարհի՝՝։


որպէս աւանդեցին մեզ որ ի սկզբանէ ականատեսք եւ սպասաւորք եղեն բանին,


Տեսէք զձեռս իմ եւ զոտս, զի ես նոյն եմ. շօշափեցէք զիս եւ տեսէք, զի ոգի մարմին եւ ոսկերս ոչ ունի, որպէս զիսս տեսանէք զի ունիմ։


Եւ որ ետեսն՝ վկայեաց, եւ ճշմարիտ է վկայութիւն նորա, եւ նա գիտէ թէ ճշմարիտ ասէ, զի եւ դուք հաւատասջիք։


Ապա ասէ ցԹովմաս. Բեր զմատունս քո եւ արկ այսր եւ տես զձեռս իմ, եւ բեր զձեռն քո եւ մխեա ի կողս իմ, եւ մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ։


Զի որպէս Հայր ունի կեանս յանձին իւրում, նոյնպէս ետ եւ Որդւոյ ունել կեանս յանձին իւրում.


Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ. Յառաջ քան զլինելն Աբրահամու եմ ես։


որոց յանդիման կացոյց զինքն կենդանի յետ չարչարանացն իւրոց ի բազում արուեստս յաւուրս քառասուն երեւել նոցա, եւ ասել վասն արքայութեանն Աստուծոյ։


Այլ մեք ոչ կարեմք զոր տեսաքն եւ լուաք՝ չխօսել։


մեք զիա՞րդ ապրեսցուք հեղգացեալք յայնպիսի փրկութենէ, որ սկիզբն ա՛ռ խօսելոյ ի Տեառնէ, եւ ի ձեռն այնոցիկ որ լուանն՝ ի մեզ հաստատեցաւ.


Եւ մեք տեսաք եւ վկայեմք, զի Հայր առաքեաց զՈրդին իւր Փրկիչ աշխարհի։


եւ Հոգին է որ վկայէ, զի Հոգին իսկ է ճշմարտութիւն։


զոր տեսանես գրեա ի գիրս, եւ տուր տանել յեւթն եկեղեցիս, որ յԵփեսոս եւ ի Զմիւռնիա եւ ի Պերգամոն եւ ի Թիւատիր եւ ի Սարդիկէ եւ ի Փիղադեղփիա եւ ի Լաւոդիկիա։


Ես եմ Այբ եւ ես եմ Քէ, ասէ Տէր Աստուած, որ էն եւ որ է՝՝ եւ որ գալոցն է, Ամենակալ։


Եւ արկեալ զիւրեաւ հանդերձ ներկեալ արեամբ. եւ կոչէր անուն նորա Բան Աստուծոյ։


Եւ առ հրեշտակ Զմիւռնացւոց եկեղցւոյն գրեա. Այսպէս ասէ Անսկիզբնն եւ Անվախճանն՝՝, որ եղեւ մեռեալ եւ կենդանացաւ.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ