Եւ ասեմ. Վա՜յ է ինձ, ես այր տառապեալ զիա՜րդ կամս հիացեալ՝՝. զի մարդ եմ՝ եւ պիղծ շրթունս ունիմ եւ ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես. եւ զՏէր զօրութեանց տեսի աչօք իմովք։
Եւ դու պնդեա զմէջ քո, արի եւ ասա նոցա զամենայն զոր միանգամ պատուիրեմ քեզ. մի՛ երկիցես յերեսաց նոցա, եւ մի՛ զանգիտիցես առաջի նոցա, զի ընդ քեզ եմ ես ի փրկել զքեզ, ասէ Տէր՝՝։
Եւ ասացի. Ոչ անուանեցից զանուն Տեառն՝՝, եւ ոչ եւս խօսեցայց յանուն նորա։ Եւ եղեւ ի սրտի իմում իբրեւ զհուր վառեալ, բորբոքեալ ընդ ոսկերս իմ. եւ լքայ յամենայն կողմանց,՝՝ եւ ոչ կարեմ հանդարտել։
Եթէ այլք ձերով իշխանութեամբդ վայելեն, ո՞չ առաւել եւս մեք. այլ ոչ ի գործ ինչ արկաք զիշխանութիւնս զայս. բայց ամենայնի համբերեմք, զի մի՛ խափան ինչ լինիցիմք աւետարանին։