16 Զի՞ գիտես, կին դու, եթէ զայր քո ապրեցուսցես. կամ զի՞ գիտես, այր դու, եթէ զկին քո ապրեցուսցես.
Ի պտղոյ արդարութեան բուսանի ծառ կենաց, բարձցին տարաժամ անձինք անօրինաց։
Այնպէս, ասեմ ձեզ, ուրախութիւն եղիցի առաջի հրեշտակաց Աստուծոյ ի վերայ միոյ մեղաւորի որ ապաշխարիցէ։
զի թերեւս նախանձ արկից նոցա մարմնով իմով՝՝ եւ ապրեցուցից զոմանս ի նոցանէ։
Եղէ ընդ տկարս իբրեւ զտկար, զի զտկարսն շահեցայց. ընդ ամենայնի ամենայն եղէ, զի թերեւս ապրեցուցից զոմանս։
Զգոյշ լինիջիր անձին եւ վարդապետութեանդ եւ ի դմին յամեսջիր. զայդ եթէ առնիցես, ե՛ւ զանձն ապրեցուսցես, ե՛ւ զայնոսիկ որ քեզն լսիցեն։