Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 4:19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

19 Այլ եկից հուպ ընդ հուպ, եթէ Տէր կամեսցի. եւ ի միտ առից ոչ զբանս հպարտացելոցն, այլ՝ զզօրութիւն։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 4:19
18 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

այլ հրաժարեաց ի նոցանէ եւ ասէ. Դարձեալ շրջեցայց Աստուծոյ կամօքն առ ձեզ։


Եւ իբրեւ կատարեցաւ այս, եդ Պաւղոս ի մտի շրջել ընդ Մակեդոնիա եւ ընդ Աքայիայ եւ գալ յԵրուսաղէմ. ասէր եթէ՝ Յետ երթալոյն իմ անդր՝ պարտ է ինձ եւ զՀռովմ տեսանել։


Եւ շրջեալ ընդ կողմանսն ընդ այնոսիկ, եւ մխիթարեալ զնոսա բանիւք բազմօք՝ եկն յԵլլադա։


զի խնդութեամբ եկեալ առ ձեզ ի կամս Աստուծոյ, հանգեայց ընդ ձեզ։


Ապա թէ ոք քաղցեալ իցէ, ի տան իւրում կերիցէ, զի մի՛ ի դատապարտութիւն ժողովիցիք։ Բայց զայլ ինչ, յորժամ եկից, յայնժամ պատուիրեցից։


Կամիմ զի ամենեքին դուք ի լեզուս խօսիցիք, առաւել՝ զի մարգարէանայցէք, զի լաւ է որ մարգարէանայն՝ քան զայն որ ի լեզուսն խօսիցի. բայց եթէ թարգմանեսցէ, զի եկեղեցին շինութիւն առնուցու։ ՎՋ


Այլ եկից առ ձեզ յորժամ ի Մակեդոնիա անցանիցեմ, բայց իբրեւ շրջեցայց ընդ Մակեդոնիա՝՝,


Զի ոչ կամիմ զձեզ այժմ ի հարեւանցի տեսանել. ակն ունիմ ժամանակ ինչ առնել առ ձեզ, եթէ Տէր հրամայեսցէ։


Զիմաստութիւն խօսիմք ընդ կատարեալս, զիմաստութիւն, ոչ զաշխարհիս այսորիկ եւ ոչ զիշխանաց աշխարհիս այսորիկ զխափանելեացս,


Որպէս թէ չիցեմ գալոց առ ձեզ, ոմանք հպարտացան։


Զայս, եղբարք, առակեցի յանձն իմ եւ յԱպողոս վասն ձեր. զի ի մէնջ ուսջիք մի՛ ինչ առաւել քան զգրեալսն իմանալ, զի մի՛ այր քան զընկեր հպարտանայցէք ի վերայ ընկերին։


Այլ ես վկայ զԱստուած կոչեմ անձին իմոյ, զի վասն խնայելոյ ի ձեզ ոչ եւս եկի ի Կորնթոս. զի ոչ եթէ տիրեմք ձեզ հաւատովքս՝ այլ գործակից եմք շնորհացդ ձերոց՝՝. քանզի հաւատովք հաստատեալ կայք։


Զի մի՛ թուեցայց իբրեւ ահ ինչ արկանել ձեզ թղթովքս.


Եւ արդ արասցուք զայն, եթէ Աստուած հրամայեսցէ։


որպիսի՞ ինչ իցեն կեանք ձեր, զի իբրեւ զմրրիկ էք, որ առ սակաւ մի երեւեալ՝ եւ ապա ապականեալ. փոխանակ զի ասէիք. Եթէ Տէր կամեսցի, եւ կեցցուք, արասցուք զայս ինչ կամ զայն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ