Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 4:14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

14 Ոչ եթէ յամօթ ինչ առնելով զձեզ գրեմ զայս, այլ իբրեւ զորդիս սիրելիս խրատեմ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 4:14
19 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Ապա եթէ դու զգուշացուցանիցես զարդարն զի մի՛ մեղիցէ արդարն կելով կեցցէ, զի դու զգուշացուցեր նմա. եւ դու զանձն քո ապրեցուսցես։


Վասն այսորիկ արթուն կացէք եւ յիշեցէք զի զերեամ մի զցայգ եւ զցերեկ ոչ դադարեցի արտասուօք խրատել զմի մի իւրաքանչիւր։


Սթափեցարուք արդարութեամբ եւ մի՛ մեղանչէք, զի զգիտութիւն Աստուծոյ ոչ ունին ոմանք. առ ամօթոյ ձերոյ ասեմ։


Թէպէտ եւ բեւր դաստիարակս ունիցիք ի Քրիստոս, այլ ոչ եթէ բազում հարս, զի ի Քրիստոս Յիսուս աւետարանաւն ես ծնայ զձեզ։


Վասն այնորիկ առաքեցի առ ձեզ զՏիմոթէոս, որ է իմ որդի սիրելի եւ հաւատարիմ ի Տէր. որ յիշեցուսցէ ձեզ զճանապարհս իմ որ ի Քրիստոս Յիսուս. որպէս եւ ամենայն ուրեք յամենայն եկեղեցիս ուսուցանեմ։


Առ ամօթոյ ձերոյ ասեմ. այնչափ ո՞չ գոյ ոք իմաստուն ի ձեզ, որ կարիցէ իրաւունս ընտրել ի մէջ եղբօր իւրոյ.


Բայց ես եւ ոչ զմի ինչ յայսցանէ արկի ի գործ, եւ ոչ գրեցի զայդ զի ինձ այսպէս ինչ լինիցի. լաւ է ինձ մանաւանդ մեռանել, եւ ոչ զի զպարծանս իմ ոք ընդունայն համարիցի։


Ընդէ՞ր. իբրու թէ ո՞չ սիրիցեմ զձեզ. զայն Աստուած գիտէ.


Դարձեալ համարիցիք եթէ յողոք անկեալ ինչ ձեզ աղերսիցե՞մք. առաջի Աստուծոյ ի Քրիստոս խօսիմք, զի ամենայն ինչ, սիրելիք, վասն ձերոյ շինութեան է։


Ոչ եթէ ի դատապարտութիւն ինչ ասեմ, քանզի յառաջ իսկ ասացի եթէ ի սրտի մերում կայք՝ ի կեալ եւ ի մեռանել ընդ ձեզ։


զոր մեքն քարոզեմք, եւ խրատեմք զամենայն մարդ, եւ ուսուցանեմք զամենայն մարդ ամենայն հոգեւոր իմաստութեամբ, զի կացուսցուք զամենայն մարդ կատարեալ ի Քրիստոս Յիսուս.


որպէս եւ գիտէք իսկ, զի զիւրաքանչիւր ոք ի ձէնջ, իբրեւ հայր զորդիս,


աղաչեմք զձեզ, եղբարք, խրատեցէք զստահակս, մխիթարեցէք զկարճամիտս, պատսպարան լերուք տկարաց, երկայնամիտ լերուք առ ամենեսին։


Ապա եթէ ոչ ոք հնազանդեսցի բանիս մերում թղթովդ այդուիկ, դուք նշանակեսջիք զնա, եւ մի՛ խառնակեսջիք ընդ նմա, զի պատկառեսցէ։


Աղաչեմ զքեզ վասն որդւոյ իմոյ զոր ծնայ ի կապանս իմ, զՈնեսիմոս.


Որդեակք իմ, զայս գրեմ ձեզ զի մի՛ մեղիցէք. եւ եթէ մեղիցէ ոք, ունիմք բարեխօս առ Աստուած զՅիսուս Քրիստոս, զարդարն եւ զանարատ՝՝.


Մեծ եւս ինչ ուրախութիւն քան զայս ոչ ունիմ, զի լսեմ եթէ իմ որդեակքն ճշմարտութեամբ գնան։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ