22 Եթէ ոք ոչ սիրէ զՏէր Յիսուս՝՝, եղիցի նզովեալ. Մարան աթա։
Փեսայն ցհարսնն ասէ.՝՝ Եթէ ոչ ծանիցես զանձն քո, գեղեցիկդ ի կանայս, ել դու զհետ գարշապարացն հօտից, եւ արածեա զուլս քո ի վրանս հովուաց։
Կոկորդ նորա լի քաղցրութեամբ, եւ ամենեւին ցանկալի։ Այն է եղբօրորդին իմ, եւ այն է մերձաւոր իմ, դստերք Երուսաղեմի։
Երգեցից սիրեցելոյ այգւոյ իմոյ զերգս սիրելւոյ նորա. Այգի եղեւ սիրեցելոյն յանկեան՝՝, ի տեղւոջ պարարտութեան։
Որ սիրէ զհայր կամ զմայր առաւել քան զիս՝ ոչ է ինձ արժանի. եւ որ սիրէ զուստր կամ զդուստր առաւել քան զիս՝ չէ ինձ արժանի։
Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք։
Որ ունի զպատուիրանս իմ եւ պահէ զնոսա՝ նա է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի ի Հօրէ իմմէ. եւ ես սիրեցից զնա, եւ երեւեցուցից նմա զիս։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս, զբանն իմ պահեսցէ, եւ Հայր իմ սիրեսցէ զնա. եւ առ նա եկեսցուք եւ օթեվանս առ նմա արասցուք.
Եթէ զգործսն չէր գործեալ ի նոսա, զոր ոչ այլ ոք գործեաց, մեղ ինչ ոչ գոյր նոցա, բայց արդ տեսին եւ ատեցին ե՛ւ զիս ե՛ւ զՀայր իմ։
Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ։
Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ Աստուած էր Հայր ձեր, սիրէիք արդեւք զիս. զի ես յԱստուծոյ ելի եւ եկի, եւ ոչ եթէ յանձնէ ինչ եկի, այլ նա առաքեաց զիս։
Որք մատեան առ քահանայապետսն եւ երիցունս եւ ասեն. Նզովիւք նզովեցաք զանձինս ոչ ինչ ճաշակել մինչեւ սպանցուք զՊաւղոս։
Զի ուխտիւք խնդրէի ես իսկ ինքնին նզով լինել ի Քրիստոսէ վասն եղբարց իմոց եւ ազգականաց ըստ մարմնոյ,
Վասն որոյ ցուցանեմ ձեզ, զի ոչ ոք Հոգւով Աստուծոյ խօսի՝ եւ ասիցէ թէ նզովեալ Յիսուս. եւ ոչ ոք կարէ ասել Տէր զՅիսուս, եթէ ոչ Հոգւովն Սրբով։
Զի ի Քրիստոս Յիսուս ոչ թլփատութիւն ինչ կարող է, եւ ոչ անթլփատութիւն, այլ՝ հաւատք սիրով աջողեալք։
Շնորհք ընդ ամենեսին ոյք սիրեն զՏէր մեր Յիսուս Քրիստոս անեղծութեամբ։ Առ Եփեսացիս գրեցաւ ի Հռովմէ ի ձեռն Տիւքիկոսի։
Հեզութիւն ձեր յայտնի լիցի ամենայն մարդկան. Տէր մերձ է։
Ոչ եթէ անիրաւ ինչ է Աստուած մոռանալ զգործս ձեր եւ զսէրն զոր ցուցէք յանուն նորա, զի պաշտէիք զսուրբսն եւ պաշտէք։
զոր ոչն տեսէք եւ սիրեցէք, ընդ որ այժմ ոչ հայեցեալք բայց հաւատացէք, եւ ուրախ էք անճառ եւ փառաւորեալ խնդութեամբն.
Ձեզ այսուհետեւ հաւատացելոցդ՝ վէմ պատուական, իսկ անհաւատիցն՝ վէմն զոր անարգեցին շինողքն, նա եղեւ գլուխ անկեան.
Մեք սիրեսցուք զԱստուած՝՝, վասն զի նա նախ սիրեաց զմեզ։
Ամենայն որ հաւատայ եթէ Յիսուս է Քրիստոսն՝ յԱստուծոյ ծնեալ է, եւ ամենայն որ սիրէ զծնողն՝ սիրէ եւ զծնեալն ի նմանէ։
Ասաց որ վկայեացն զայս. Գամ ես վաղվաղակի։ Ամէն։ Եկ, Տէր Յիսուս Քրիստոս։