35 Այլ ասիցէ ոք. Զիա՞րդ յառնեն մեռեալք, կամ որո՞վ մարմնով գայցեն։
Բայց մարդ ի խօսել ընդ վայր, ղօղի բանիւք՝՝. այր կանանցածին հանգոյն է ցռոյ անապատականի։
Եւ ասացեր թէ զի՞ ծանեաւ Հզօրն, կամ թէ ի միգի՞ դատիցի։
Ընդէ՞ր դարձուցանես զձեռն քո, եւ զաջ քո ի միջոյ ծոցոյ քումմէ ի սպառ։
որովք ոչ է հնար գիտել՝՝ զինչ է ճանապարհ հողմոյ, իբրեւ զոսկերս յարգանդի յղւոյ, նոյնպէս ոչ գիտասցես դու զարարածս Աստուծոյ զոր ինչ առնիցէ նա զամենայն։
Եւ խօսեցաւ ընդ իս Տէր եւ ասէ. Որդի մարդոյ, ոսկերքդ այդոքիկ՝ ամենայն տունդ Իսրայելի է. եւ դոքա ասեն. Չորացան ոսկերք մեր, հատաւ յոյս մեր եւ մեռաք։
Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ, իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքդ այդոքիկ։ Եւ ասեմ. Տէր Տէր, դու գիտես զայդ։
Ասէ ցնա Նիկոդեմոս. Զիա՞րդ կարէ մարդ ծնանել որ ծերն իցէ. միթէ մա՞րթ ինչ իցէ անդրէն յորովայն մօր իւրոյ կրկին մտանել եւ ծնանել։
Պատասխանի ետ Նիկոդեմոս եւ ասէ ցնա. Զիա՞րդ մարթի այդմ լինել։
Ասեն ցնա. Իսկ զիա՞րդ բացան աչք քո։
Իսկ արդ ասիցես թէ՝ Մեզ եւս զի՞ դնէ, զի կամաց նորա ոչ ոք կայ՝՝ հակառակ։
որ նորոգեսցէ զմարմին խոնարհութեան մերոյ, կերպարանակից լինել մարմնոյ փառաց իւրոց, ըստ զօրութեանն առ ի կարող լինելոյ հնազանդեցուցանել ընդ իւրեւ զամենայն։