25 Զի պարտ է նմա թագաւորել մինչեւ դիցէ զամենայն թշնամիս ի ներքոյ ոտից իւրոց։
Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով ի խորհուրդս ուղղոց, ի ժողովուրդս։
Զի մանուկ ծնաւ մեզ, որդի տուաւ մեզ, որոյ իշխանութիւն իւր եղեւ ի վերայ ուսոց իւրոց. եւ անուն կոչեցաւ նմա՝ Հրեշտակ մեծի խորհրդոյ,՝՝ Սքանչելի, Խորհրդակից, Աստուած Հզօր. Իշխան, Հայր հանդերձելոյ աշխարհին։
Ասաց Տէր ցՏէր իմ. Նիստ ընդ աջմէ իմմէ մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց։
Եւ ինքն Դաւիթ Հոգւովն Սրբով ասէ. Ասաց Տէր ցՏէր իմ. Նիստ ընդ աջմէ իմմէ, մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց։
Զի ոչ եթէ Դաւիթ ել յերկինս, ասէ իսկ ինքն. Ասաց Տէր ցՏէր իմ. Նիստ ընդ աջմէ իմմէ՝
եւ զամենայն ինչ հնազանդ արար ի ներքոյ ոտից նորա, եւ զնա եդ գլուխ ի վերայ ամենայն իրիք եկեղեցւոյ,
Ցո՞ երբեք ասաց ի հրեշտակաց. Նիստ ընդ աջմէ իմմէ, մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց։
զամենայն ինչ հնազանդ արարեր ի ներքոյ ոտից նորա. արդ ի հնազանդեցուցանելն զամենայն՝ ոչինչ եթող անհնազանդ ի նմանէ. բայց այժմ ոչ եւս տեսանեմք հնազանդեալ նմա զամենայն։