27 Եթէ ի լեզուս ոք խօսիցի՝ երկուք, եւ եթէ եւս աւելի՝ երեք, եւ ապա մի ըստ միոջէ, եւ մինն թարգմանեսցէ։
այլում՝ յաջողութիւնք զօրութեանց, այլում՝ մարգարէութիւն, այլում՝ ընտրութիւն հոգւոց. այլում՝ ազգք լեզուաց, այլում՝ թարգմանութիւն լեզուաց։
Վասն որոյ որ խօսին ի լեզուս՝ աղօթս արասցէ զի եւ թարգմանիցէ։
Զի որ խօսի ի լեզուս՝ ոչ ընդ մարդկան խօսի, այլ՝ ընդ Աստուծոյ. զի ոչ ոք է որ լսէ, բայց հոգւով խօսի խորհուրդս։
Եւ արդ զի՞նչ իցէ, եղբարք, յորժամ ի մի վայր ժողովիցիք, իւրաքանչիւր ոք ի ձէնջ եթէ սաղմոս ունիցի, եթէ վարդապետութիւն ունիցի, եթէ յայտնութիւն ունիցի, եթէ լեզուս ունիցի, եթէ թարգմանութիւն ունիցի, ամենայն ի շինած լինիցի։
Ապա եթէ չիցէ ոք որ թարգմանիցէ, լուռ լիցի յեկեղեցւոջն, ընդ միտս իւր եւ ընդ Աստուծոյ խօսեսցի։
Կամիմ զի ամենեքին դուք ի լեզուս խօսիցիք, առաւել՝ զի մարգարէանայցէք, զի լաւ է որ մարգարէանայն՝ քան զայն որ ի լեզուսն խօսիցի. բայց եթէ թարգմանեսցէ, զի եկեղեցին շինութիւն առնուցու։ ՎՋ