Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 14:25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

25 եւ գաղտնիք սրտի նորա յայտնի լինին. եւ ապա անկեալ ի վերայ երեսաց՝ երկիր պագանիցէ Աստուծոյ, եւ խոստավան լինիցի թէ արդարեւ Աստուած է ի ձեզ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 14:25
15 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ եմուտ Յուդա եւ եղբարք իւր առ Յովսէփ, մինչդեռ անդէն էր, եւ անկաւ առաջի նորա ի վերայ երկրի։


Ասացին. Զիա՞րդ գիտաց Աստուած, կամ գուցէ՞ արդեւք գիտութիւն առ ի Բարձրելոյն։


Այսպէս ասէ Տէր զօրութեանց. Վաստակ եղեւ երկիրն՝՝ Եգիպտացւոց, եւ վաճառք Եթովպացւոց եւ Սաբայեցիքն արք մեծամեծք՝՝ առ քեզ անցցեն, եւ քեզ ծառայեսցեն, եւ՝՝ զկնի քո շրջեսցին՝ կապեալք ձեռակապօք եւ առ քեզ ելցեն՝՝, եւ քեզ երկիր պագանիցեն, եւ ի քեզ ուխտադիր լինիցին. զի ի քեզ Աստուած գոյ. եւ ասասցեն թէ՝ Ոչ գոյ այլ Աստուած բաց ի քէն.


Եւ եկեսցեն առ քեզ զարհուրեալք որդիք նեղչացն քոց եւ զայրացուցչաց՝՝, եւ երկիր պագցեն հետոց ոտից քոց՝ ամենեքին որ զարհուրեցուցանէինն զքեզ. եւ կոչեսջիր՝՝ քաղաք Տեառն Սիոն Սրբոյն Իսրայելի.


Այսպէս ասէ Տէր ամենակալ. Յաւուրսն յայնոսիկ, բուռն հարկանիցեն արք տասն յամենայն լեզուաց ազգաց, բուռն հարկանիցեն զդրօշակէ առն Հրէի եւ ասասցեն. Երթիցուք մեք ընդ քեզ, զի լուաք թէ Աստուած ընդ քեզ է։


անկաւ ի վերայ երեսաց իւրոց առ ոտս նորա, եւ գոհանայր զնմանէ. եւ ինքն էր Սամարացի։


Իբրեւ ետես Սիմովն Պետրոս, անկաւ առ ծունկսն Յիսուսի եւ ասէ. Ի բաց գնա յինէն, Տէր, զի այր մեղաւոր եմ ես։


Եւ տեսեալ զՅիսուս, աղաղակեաց եւ անկաւ առաջի նորա, եւ ասէ մեծաձայն. Զի՞ կայ իմ եւ քո, Յիսուս, Որդի Աստուծոյ Բարձրելոյ, աղաչեմ զքեզ, մի՛ տանջեր զիս։


Ասէ ցնա կինն. Տէր, թուի ինձ թէ մարգարէ իցես դու։


Հայեցեալ ի համարձակութիւնն Պետրոսի եւ Յովհաննու, եւ ի վերայ հասեալ թէ արք տգէտք եւ առանց դպրութեան են, զարմանային, զի ճանաչէին զնոսա թէ ընդ Յիսուսի էին.


Եւ աղաչեցի առաջի Տեառն կրկին անգամ իբրեւ զառաջինն, զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. հաց ոչ կերայ եւ ջուր ոչ արբի, վասն ամենայն մեղաց ձերոց զոր մեղայք՝ առնել զչար առաջի Տեառն Աստուծոյ մերոյ՝՝, բարկացուցանել զնա.


եւ անկան քսան եւ չորք երիցունքն եւ չորք կենդանիքն, եւ երկիր պագին Աստուծոյ որ նստէր յաթոռ փառաց, ասելով. Ամէն, Ալէլուիա։


Եւ յորժամ առ զգիրն, չորք կենդանիքն եւ քսան եւ չորք երիցունքն անկանէին առաջի Գառինն. եւ ունէին իւրաքանչիւր քնար եւ բուրվառ ոսկի լի խնկով, որ է աղօթք սրբոցն։


Պատասխանի ետ Սամուէլ եւ ասէ ցՍաւուղ. Ես ինքնին իսկ եմ. ել առաջի իմ ի Բամա, եւ կերիցես ընդ իս այսօր, եւ արձակեցից զքեզ վաղիւ, եւ զամենայն ինչ որ ի սրտի քում է՝ պատմեցից քեզ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ