17 Եթէ ամենայն մարմինն ակն էր. ո՞ւր էր ունկն. եւ եթէ ամենայն լսելիք էին, ո՞ւր էին հոտոտելիք։
Ոչ կարէ ակն ասել ցձեռն, թէ՝ Չես ինձ պիտոյ, եւ կամ դարձեալ գլուխ ցոտսն թէ՝ Չէք ինձ պիտոյ։
Միթէ ամենեքի՞ն առաքեալք իցեն. միթէ ամենեքի՞ն մարգարէք իցեն. միթէ ամենեքի՞ն վարդապետք իցեն. միթէ ամենեքի՞ն զօրութիւնք իցեն.
Ունկն լսէ եւ ակն տեսանէ, Տեառն գործուած են երկոքեան։
ուր փորձեցին զիս հարքն ձեր, քննեցին զիս եւ տեսին զգործս իմ։
Եւ յառաջ ի մէջ Իսրայելի այսպէս ասէր իւրաքանչիւր ոք յորժամ երթայր հարցանել զԱստուած. Եկայք երթիցուք առ տեսանօղն։ Զի զմարգարէ յառաջ տեսանօղ կոչէր ժողովուրդն։
Եւ եթէ ասիցէ ունկն. Վասն զի չեմ ակն, չեմ ի մարմնոյ անտի, ոչ այնու չիցէ ի մարմնոյ անտի։
Բայց արդ Աստուած եդ զանդամսն, զմի մի իւրաքանչիւր ի նոցանէ ի մարմին, որպէս եւ կամեցաւ։