Մտի ի պարտէզ իմ, քոյր իմ հարսն, կթեցի զմուռս իմ հանդերձ խնկովք իմովք. կերայ զհաց իմ մեղու իմով, արբի զգինի իմ կաթամբ իմով։ Կերայք, մերձաւորք իմ, եւ արբէք, եւ արբեցարուք, եղբօրորդիք իմ՝՝։
Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ՝ հզօրագոյն է քան զիս, եւ ես չեմ բաւական բառնալ զկօշիկս նորա. նա մկրտեսցէ զձեզ ի Հոգին Սուրբ եւ ի հուր.
Պատասխանի ետ ամենեցուն եւ ասէ. Ես մկրտեմ զձեզ ջրով, բայց գայ զօրագոյն քան զիս, զորոյ չեմ բաւական բառնալ զկօշիկս, նա մկրտեսցէ զձեզ Հոգւով Սրբով եւ հրով,
Եւ ես ոչ գիտէի զնա, այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով՝ նա ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն Սրբով։
Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Եթէ գիտէիր դու զպարգեւսն Աստուծոյ, եւ ո՛վ է որ ասէդ ցքեզ թէ՝ Տուր ինձ ըմպել, դու արդեւք խնդրէիր ի նմանէ, եւ տայր քեզ ջուր կենդանի։
Եւ նշանակ առ զթլփատութիւնն, կնիք արդարութեան հաւատոցն որ յանթլփատութենէ անտի. զի եղիցի նա հայր ամենայն հաւատացելոց որ յանթլփատութենէ անտի իցեն, առ ի համարելոյ եւ նոցա յարդարութիւն.
որ եւ զձեզ ըստ նմին օրինակի կեցուսցէ մկրտութիւնն, (ոչ զմարմնոյ աղտն ի բաց ընկենուլ, այլ զբարւոք մտաց հանդէս առ Աստուած,) ի ձեռն յարութեան Յիսուսի Քրիստոսի.