33 Որպէս եւ ես ամենեւին ամենեցուն հաճոյ լինիմ, ոչ խնդրեմ զանձին օգուտ, այլ զբազմաց՝ զի ապրեսցին։
զի թերեւս նախանձ արկից նոցա մարմնով իմով՝՝ եւ ապրեցուցից զոմանս ի նոցանէ։
նոյնպէս եւ բազումքս մի մարմին եմք ի Քրիստոս, այլ իւրաքանչիւր միմեանց անդամք եմք։
Մի՛ ոք զանձին եւեթ խնդրիցէ, այլ՝ եւ զընկերին։
ոչ յանդգնի, ոչ խնդրէ զիւրն, ոչ գրգռի, ոչ խորհի զչար.
Ահաւասիկ այս երիցս անգամ պատրաստեալ եմ գալ առ ձեզ, եւ ձեզ բեռն ինչ ոչ եղէց, զի ոչ խնդրեմ ինչ զձեր, այլ զձեզ. քանզի ոչ պարտին որդիք հարց գանձել, այլ հարք՝ որդւոց։
Դարձեալ համարիցիք եթէ յողոք անկեալ ինչ ձեզ աղերսիցե՞մք. առաջի Աստուծոյ ի Քրիստոս խօսիմք, զի ամենայն ինչ, սիրելիք, վասն ձերոյ շինութեան է։
Արդ մարդկա՞ն հաճոյ լինիցիմ, թէ՝ Աստուծոյ. կամ խնդրիցեմ մարդկա՞ն հաճոյ լինել. եթէ տակաւին մարդկան հաճոյ լինէի, ապա Քրիստոսի ծառայ ոչ էի։
Զի ամենեքին զանձանց խնդրեն, եւ ոչ զՅիսուսի Քրիստոսի։
եւ արգելուին զմեզ խօսել հեթանոսաց զի ապրեսցին, զի կատարեսցեն զմեղս իւրեանց յամենայն ժամ. քանզի հասեալ է ի վերայ նոցա բարկութիւն մինչեւ ի սպառ։