Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 10:23 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

23 Ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ ամենայն ինչ օգուտ է. ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ ամենայն ինչ շինէ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 10:23
14 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Զի եթէ վասն կերակրոյ եղբայրն քո տրտմի, ոչ եւս սիրով գնացեր. մի՛ կերակրովն քով զնա կորուսաներ, վասն որոյ Քրիստոսն մեռաւ։


Նոյնպէս եւ դուք քանզի նախանձորդք էք հոգեւորացն. վասն շինածոյ եկեղեցւոյն՝ խնդրէք զի առաւել եւս իցէք։


Զի դու բարւոք գոհանաս, այլ ընկերն ոչ շինի։


Եւ արդ զի՞նչ իցէ, եղբարք, յորժամ ի մի վայր ժողովիցիք, իւրաքանչիւր ոք ի ձէնջ եթէ սաղմոս ունիցի, եթէ վարդապետութիւն ունիցի, եթէ յայտնութիւն ունիցի, եթէ լեզուս ունիցի, եթէ թարգմանութիւն ունիցի, ամենայն ի շինած լինիցի։


Ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ ամենայն ինչ օգուտ է. ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ եթէ ես ընդ իշխանութեամբ ուրուք լինիցիմ։


Այլ վասն զոհից կռոցն, գիտեմք եթէ ամենեքին գիտութիւն ունիմք. գիտութիւն հպարտացուցանէ, այլ սէր շինէ։


Բայց զգոյշ լերուք, գուցէ իշխանութիւնդ ձեր այդ գայթակղութիւն լիցի տկարացն։


Դարձեալ համարիցիք եթէ յողոք անկեալ ինչ ձեզ աղերսիցե՞մք. առաջի Աստուծոյ ի Քրիստոս խօսիմք, զի ամենայն ինչ, սիրելիք, վասն ձերոյ շինութեան է։


Ամենայն բան տգեղ ի բերանոյ ձերմէ մի՛ ելցէ, այլ որ ինչ բարին է ի շինած պիտոյից, զի տացէ շնորհս այնոցիկ որ լսենն։


Վասն որոյ մխիթարեցէք զմիմեանս եւ շինեցէք զիրեարս, որպէս եւ առնէքդ իսկ։


եւ չհայել յառասպելս եւ ի տոհմաթիւս անչափս. որ մանաւանդ խնդիրս յուզեն, եւ ոչ զտնտեսութիւն Աստուծոյ հաւատովք։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ