Վասն այնորիկ ահաւադիկ ես յաւելից փոփոխել զժողովուրդդ զայդ. եւ փոփոխեցից զդոսա. եւ կորուսից զիմաստութիւն իմաստնոց, եւ զխորհուրդս խորհրդականաց արհամարհեցից. վա՜յ այնոցիկ՝ որ խորհին խորհուրդս խորինս՝ եւ ոչ Տերամբ։՝՝
Եւ ասէ էշն ցԲաղաամ. Ո՞չ ես այն էշ եմ քո յորում հեծանէիր ի մանկութենէ քումմէ մինչեւ ցայսօր ժամանակի. միթէ յուլանալով յուլացայ՞ ինչ երբեք առնել քեզ այսպէս։ Եւ նա ասէ. Ոչ։
Ոմանք յԵպիկուրեանցն եւ ի Ստոյկեանց փիլիսոփայից հակառակէին ընդ նմա. եւ ոմանք ասէին. Զի՞նչ կամիցի սերմանաքաղս այս խօսել։ Իսկ այլք թէ՝ Օտարոտի իմն դից թուի պատմիչ լինելոյ. քանզի զՅիսուս եւ զյարութիւնն աւետարանէր։
Զայն Մովսէս զոր ուրացան եւ ասէին. Ո՞ կացոյց զքեզ իշխան եւ դատաւոր ի վերայ մեր, զնա Աստուած իշխան եւ փրկիչ առաքեաց ի ձեռն հրեշտակին որ երեւեցաւ նմա ի մորենւոջն։