Եւ Յովնաթանու որդւոյ Սաւուղայ էր որդի մի հաշմ ոտիւք, որդի ամաց հնգից. եւ զնա ի հասանել գուժին Սաւուղայ եւ Յովնաթանու որդւոյ նորա յԵզրայելէ՝ ա՛ռ դայեակ իւր եւ փախեաւ. եւ եղեւ ընդ փութանալն իւրում ի գաղթել՝ անկաւ եւ կաղացաւ. եւ անուն նորա Մեմփիբոսթէ։
Եւ գործեսցես դմա զերկիրն, դու եւ որդիք քո եւ ծառայք քո, եւ մուծցես ի տուն տեառն քո հաց եւ կերիցեն զայն. եւ Մեմփիբոսթէ որդի տեառն քո կերիցէ հաց հանապազ ի սեղան իմում։ Եւ Սիբայի էին որդիք հնգետասան եւ ծառայք քսան։
Եւ եկն Մեմփիբոսթէ որդի Յովնաթանու որդւոյ Սաւուղայ առ արքայ Դաւիթ, եւ անկաւ ի վերայ երեսաց իւրոց եւ երկիր եպագ նմա։ Եւ ասէ ցնա Դաւիթ. Մեմփիբոսթէ։ Եւ ասէ. Աւասիկ եմ ծառայ քո։